Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

2006-ի՝ գազ ընտրության դիմաց «գործարքի» շարունակվող հետևանքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական բանակցությանը, հայտարարել է, որ ներկայիս գնի հարցում տեսանելի ապագայի համար կա կոնսենսուս, իսկ բանակցությունն ընթանում է ավելի երկարաժամկետ լուծումների ուղղությամբ: Այստեղ ահա, ըստ Գրիգորյանի, առանցքային հարցը Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ էներգաբլոկի հարցն է, որը պատկանում է «Գազպրոմ»-ին: Ըստ փոխվարչապետի, էներգաբլոկի համար կատարվել է մեծածավալ ներդրում, որի հետգնումը սակայն ունի բարդություն: Մասնավորապես, 2013 թվականին Հայաստանի և «Գազպրոմ»-ի միջև կնքված գազային հայտնի համաձայնագրով նախատեսված է շահութաբերության 9 տոկոս, որը սակայն կապահովվի գնի զգալի բարձրացման պարագայում, եթե հաշվարկվի նաև հինգերորդ բլոկը: Եթե այն չի հաշվարկվում, ապա փաստորեն մատնվում է պարապուրդի, հետևաբար ստացվում է, որ «Գազպրոմ»-ի ներդրումը գցվել է ջուրը: Մինչդեռ, եթե հինգերորդ բլոկը աշխատում է, դրա արտադրած էլեկտրաէներգիան բավականին թանկ է, ինչը բերելու է Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման: Ահա և ստացվում է բավականին բարդ հանգույց, որի շուրջ էլ բանակցում է Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ»-ի հետ: Այդ հանգույցի պատմությունը սակայն գնում է թերևս ավելի խորը, քան 2013 թվականի հայտնի գազային համաձայնագիրը, որն այլ բան չէր, քան Հայաստանի տնտեսա-քաղաքական հանձնման ակտ:

Հրազդանի հինգերորդ էներգաբլոկը «Գազպրոմ»-ի սեփականությունը դարձավ դեռևս 2006 թվականի գործարքով, Հայաստանի գազի գինը մինչև 2009 թվական չթանկացնելու դիմաց: «Գազպրոմ»-ն իհարկե ոչ թե նվեր ստացավ, այլ գնեց հինգերորդ բլոկը՝ 250 միլիոն դոլարով, որը սակայն յուրօրինակ ձևով «հետ գնաց» Ռուսաստան՝ մի մասը Գազպրոմին, մյուս մասը թերևս ռազմաարդյունաբերություն: Բանն այն է, որ 250 միլիոնի կեսը փոխանցվեց պաշտպանության նախարարությանը, մյուս կեսը գնաց գազի թանկացած գնի սուբսիդավորմանը: Այսինքն, Գազպրոմը 2006-ին թանկացրեց գազի գինը, բայց բնակչության համար այդ թանկացած մասը սուբիսդավորվեց հինգերորդ բլոկի համար «Գազպրոմ»-ի վճարած փողով:

Միաժամանակ, ռուսական կողմը խոստացավ չթանկացնել գազը մինչև 2009 թվական, այդպիսով դե ֆակտո թույլ տալով Հայաստանի իշխանությանը անցկացնել 2007-08 թվականների ընտրական ցիկլը առանց գազի գնի անակնկալների: Պատկերը հուշում է մի բանի մասին, թե ինչպես է Հայաստանում ռազմավարական նշանակության հարցերում տարիներ շարունակ վարվել քաղաքական կոնյուկտուրայից բխող իրավիճակային լուծումներ ենթադրող քաղաքականություն, ինչի հետևանքով կուտակվել են համակարգային խնդիրներ, որոնք որպես կանոն թուլացրել են Հայաստանի դիմադրունակությունը: Դրա հետևանքն էր նաև գազային համաձայնագիրը 2013-ին, ու նաև գազի գնագոյացման մեխանիզմում ստեղծված ըստ էության ճգնաժամահեն իրավիճակը, որի համակարգային հանգուցալուծման առաջ Հայաստանը կանգնած է առ այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում