Երևանի քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն, Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիայի փոխնախագահ Անուշ Բունիաթյանը թվարկում է մի շարք հիվանդություններ, որոնց դեպքում պատվաստվելը պարտադիր է։ Նշում է՝ այդ հիվանդների շրջանում ամենամեծն է մահվան հավանականությունը, ուստի նրանք առաջնային պետք է պատվաստվեն՝ բժիշկի հետ խորհրդակցությունից հետո։ Առողջապահական համակարգը 2 տարվա անդուլ աշխատանքից չի հյուծվել, նշում է Բունիաթյանը, ապա արձանագրում՝ համակարգը ցույց տվեց, որ ամենաուժեղն ու դիմացկունն է։