Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տխուր փաստեր Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների վերաբերյալ

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայաստանցի ֆուտբոլիստները արտասահմանյան ակումբների տեսադաշտում չէին: Հայկական ակումբերում ելույթ ունեցող գեթ մեկ ֆուտբոլիստ չտեղափոխվեց եվրոպական գոնե միջին մակարդակի ակումբ։ Այո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը վերջրես ասել էր, որ հայաստանցի ֆուտբոլիստներից մեկը մոտ է եղել Իսապանիա տեղափոխվելուն, բաց․․․։ CIES Football Observatory հետազոտական պարբեբար ներկայացնում է այն երկրների ցուցակը, որտեղից հանդես եկող ֆուտբոլիստները լեգեոներականներ են: Ըստ CIES-ի կազմած ցուցակի՝ Հայաստանից արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների թիվը 15 է: Հայաստանը 98-101-րդ տեղերում է: Ցուցակը գլխավորում է Բրազիլիան, որտեղից որպես լեգեոներ արտերկրում հանդես են գալիս 1600 ֆուտբոլիստ: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Արգենտինան, Անգլիան, Իսպանիան, Սերբիան, Գերմանիան, Կոլումբիան և Խորվաթիան: Այս ցուցակն առաջին հերթին խոսում է ֆուտբոլիստների որակի և պահանջարկի մասին։ Խոսքը վերաբերում է հատկապես փոքր երկրներին, որոնք չունեն լուրջ ռեսուրսներ, և ակումբային ֆուտբոլն այնքան էլ զարգացած չէ։ Անկախացումից ի վեր մեր գլխավոր նպատակը ֆուտբոլիստներին ավելի ուժեղ ֆուտբոլային առաջնություններ արտահանումն է, ինչը մարտունակ հավաքականներ ունենալու գրավականներից մեկն է։ Համեմատության կարգով նշենք, որ հարևան Վրաստանն այսօր ունի արտերկրում հանդես եկող 102 ֆուտբոլիստներ։

Նրանք բոլորը հանդես են գալիս ՈՒԵՖԱ-ի անդամ երկրներում։ Ավելին, այդ ֆուտբոլիստների 88 տոկոսը ելույթ է ունենում տվյալ երկրների բարձրագույն լիգաներում։ Վերջին տարիներին մատների վրա կարելի է հաշվել հայաստանցի այն խաղացողներին, որոնք տեղափոխվել են բարձրակարգ թիմեր։ Տարիներ առաջ հայ ֆուտբոլիստների որոշակի հոսք կար դեպի ռուսական և ուկրաինական թիմեր։ Այսօր պատկերը բավական տխուր է։ Հայաստանի հավաքականում ելույթ ունեցող ֆուտբոլիստները (Բայրամյան Սպերցյան, Գելոյան) ռուսական ֆուտբոլի դպրոցի սաներ են և հայկական ակումբներում հանդես չեն եկել։ Ավելի բարձր որակ ունեցող առաջնություններում էլ հայ ֆուտբոլիստների պահանջարկ ըստ էության չկա։ ՈրպեսզիՀայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների որակի վերաբերյալ պատկերացումն ավելի պարզ լինի, անդրադառնանք մտահոգիչ մի իրողության։ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար 2 ֆուտբոլիստներ՝ Տիգրան Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանը ներկայացնում են Ղազախստանի առաջնությունը։ Ղազախական մամուլը պարբերաբար հայ ֆուտբոլիստների նոր անուններ է հնչեցնում, որոնք առաջիկայում կարող են հայտնվել այս երկրի թիմերում։ 2019 թվականի նոյեմբերի 28-ին Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել էր որոշում, որի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ երկրների ֆուտբոլիստները այս երկրի առաջնությունում այլևս լեգեոներներ չեն համարվի։

Ու ինչ է տեղի ունենում այս որոշումից հետո։ Ղազախական ակումբները խոշորացույցով ֆուտբոլիստներ են փնտրում, գնում հայկական թիմերից։Այս տարվա սկզբին ղազախական լրատվամիջոցները գրել էին, որ իրենց ակումբների ուշադրության կենտրոնում են նաև այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը: Բնական է, որ նշված խաղացողների՝ Ղազախստան տեղափոխվելը ֆանտաստիկայի ժանրից է, բայց այն, որ ղազախները առանձնակի վերաբերմունք ունեն հայ ֆուտբոլիստների նկատմամբ՝ փաստ է։ Ղազախական ֆուտբոլը հայկական ֆուտբոլի համեմատ ֆինանսապես շատ ավելի ապահովված է, բայց ասել, որ այս երկրի առաջնությունը մակարդակով շատ ավելի ուժեղ է մեր առաջնությունից, ճիշտ չի լինի։ Այս տարի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» պայքարից դուրս թողեց Ղազախստանի չեմպիոն «Կայրաթին»։ 2018/2019 թթ. Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկը» մրցեց «Տոբոլի» հետ։ Մեր թիմը մրցակցի հարկ տակ 2։1 հաշվով պարտվելուց հետո Երևանում առավելության էր հասել 1։0 հաշվով և ղազախական թիմին դուրս թողել պայքարից։

«Փյունիկը» այս դիմակայությունում անհամեմատ ավելի ուժեղ էր թե՛ ցուցադրած խաղով և թե՛ ներուժով։ Այս հանդիպումից անցել է մոտ երեքւ տարի, և թե ղազախական ֆուտբոլում, թե «Տոբոլում» ըստ էության ոչինչ չի փոխվել։ Ուստի կարո՞ղ ենք ասել, որ «Տոբոլն» ավելի ուժեղ է, քան «Փյունիկը» կամ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը»։ Բնավ ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում