ԱՄՆ-ից ներկայացուցիչներ չեն լինի Աֆղանստանին նվիրված մոսկովյան ձեւաչափով հանդիպմանը, որը հոկտեմբերի 20-ին տեղի Է ունենալու Մոսկվայում: Այդ մասին, հոկտեմբերի 19-ին հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Մենք չենք մասնակցի այս շաբաթ անցկացվող մոսկովյան բանակցություններին»,-Փրայսն ասել Է ճեպազրույցում: Փրայսի խոսքով՝ այժմ ԱՄՆ-ն «այն իրավիճակում չԷ, որպեսզի մասնակցի հանդիպմանը: Նա հավելել Է, որ դա կապված Է Վաշինգտոնի համար «լոգիստիկական բարդությունների» հետ: Դրա հետ մեկտեղ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել Է, որ քննարկումների նման ձեւաչափը՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Պակիստանի մասնակցությամբ, «արդյունավետ Է ու կառուցողական», եւ ԱՄՆ-ը պատրաստ Է նման ձեւաչափին մասնակցել ապագայում: Ինչպես հաղորդվել Է, Մոսկվայի հանդիպմանը հրավիրված են ԱՄՆ-ի, Չինաստանի, Պակիստանի, Իրանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչները: «Թալիբան» աֆղանական շարժման պատվիրակությունը՝ Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Սալամ Խանաֆիի գլխավորությամբ, հոկտեմբերի 19-ին նույնպես կժամանի Մոսկվա՝ քննարկումներին մասնակցելու համար:
Աֆղանստանին նվիրված մոսկովյան ձեւաչափի հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում: Ինչպես հաղորդել Է ՌԴ նախագահի Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը, հանդիպման նախօրյակին՝ հոկտեմբերի 19-ին, տեղի կունենա «ընդլայնված եռյակի»՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի, Աֆղանստանին նվիրված հանդիպումը, որտեղ կփորձեն «ընդհանուր դիրքորոշում մշակել Աֆղանստանի փոփոխվող իրադրության վերաբերյալ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: