Առնվազն վեց մարդ Է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ութարաքանդի նահանգում սողանքների եւ սաստիկ մուսոնային անձրեւների պատճառով: Ինչպես հոկտեմբերի 19-ին հայտնել Է The Times of India թերթը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի պետական վարչությունը, զոհվածների թվում են Նեպալի երեք քաղաքացիներ եւ տեղացի բնակիչներ, որոնք հայտնվել են սողանքից քանդված տան փլվածքների տակ::
Մուսոնային անձրեւների հարուցած քարվեժները եւ սողանքներն արտաքին աշխարհից կտրել են Հիմայալների նախալեռների Նայնիթալ առողջարանային քաղաքը եւ հանգեցրել երթեւեկության դադարեցման տարածաշրջանի լեռնային ճանապարհներին:
Ոստիկանությունը եւ փրկարարների խմբերն անվտանգ շրջաններ են տարհանել ավելի քան 200 ուխտագնացների, որոնք սողանքներից արգելափակված Էին մացել Նայնիթալի գոտու ավտոմարյուղիներից մեկում: Հնդկաստանի հարավում մուսոնային անձրեւների հարուցած սողանքների եւ հեղեղումների զոհերի թիվը կազմել Է շուրջ 30:
Ըստ NDTV հեռուստաալիքի հաղորդումների՝ ամենից շատ զոհվածներ են արձանագրել Քերալայի հարավ – արեւմտյան նահանգում՝ 23, եւս երեքը՝ Թամիլանդի հարավային նահանգում: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հոկտեմբերի 18-ին հայտնել Է, որ նահանգի իրադրությունը քննարկել Է Քերալայի գլխավոր նախարար Փինարայի Վիջայանի հետ եւ օգնություն Է առաջարկել տարերային աղետի հտեւանքների հաղթահարման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: