Thursday, 25 04 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

Այսպիսի գործողությունների կատարումը կբերի ստվերային զբաղվածության գեներացման

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը

-Պարոն Մակարյան, ինչպե՞ս եք գնահատում կովիդի դեմ պայքարը, մասնավորապես, գործատուների կողմից չպատվաստված և թեստ չունեցող աշխատողներին աշխատանքից ազատելու վերաբերյալ դրույթները: Շատ գործատուներ, հնարավոր է՝ ազատեն իրենց գրանցված աշխատողներին: Դուք ունե՞ք նման մտահոգություններ, այս օրենքը կարո՞ղ է ավելի շատ վնաս հասցնել, և ոչ թե խթանի պատվաստվելուն կամ թեստավորվելուն:

-Մենք այդ մտահոգությունն ունենք, որովհետև մեր անդամներն անընդհատ խոսում են դրա մասին: Նախ նշեմ, որ նախարարի այդ հրամանից հետո երկար ժամանակ պահանջվեց, մինչև որ նախաձեռնեցին այդ օրենսդրական փոփոխությունը: Պատասխանատու մարմինները կարծես թե առանձնապես ուշադիր չէին, հետաքրքրված չէին, հատկապես այդ ոլորտի և աշխատանքային օրենսգրքի համար պատասխանատու մարմինը համարվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Հետո արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ դրեց այս փոփոխությունները, որոնք դեռ պետք է քննարկվեն: Ինչ ռիսկեր կան. Նախ հանրային առողջության հասանելիությունը այդ ճանապարհով չի լուծվում, որովհետև աշխատողների թվաքանակը փոքր է ընդհանուր բնակչության մեջ: 654 հազար մարդ աշխատում է պետական և մասնավոր սեկտորում միասին վերցրած: Եթե նույնիսկ բոլորը պատվաստվեն, ապա դա 25 տոկոսն է կազմում բնակչության, եթե անչափահասներին հանենք: Իսկ եթե մենք վերցնում ենք աշխատունակ տարիքի մարդկանց թվի մեջ, որը 1,7 մլն-ը գերազանցում է, ապա այդ թվի նկատմամբ էլ մոտավորապես կկազմի մոտ 35 տոկոս: Իսկ հանրային առողջության համար պատվաստվածները 70 տոկոսը գերազանցող թիվ պետք է լինի:

Երկրորդ, այսպիսի գործողությունների կատարումը կբերի ստվերային զբաղվածության գեներացման, որովհետև գործատու-աշխատող հարաբերություններում ակնհայտ է երկու բան. բոլոր դեպքերում և շատ ընկերություններում աշխատողներն իրենք չեն ցանկանում պատվաստվել, իսկ որոշ տեղերում էլ հակառակը, գործատուն փորձում է համոզել կամ նույնիսկ ստիպել, որ գնացեք պատվաստվեք, հակառակ դեպքում հանրային առողջության խնդիր չենք լուծի, կամ ձեր պատճառով ինձ կտուգանեն: Այդ դեպքերում էլ արդեն եղել են կոնֆլիկտներ, որ աշխատողները կամ ազատվել են աշխատանքից, կամ չեն գնում աշխատանքի, կամ գործատուն ինքն է ազատում, քանի որ նրանց պատճառով չի ուզում տուգանվել: Այսինքն մենք առաջացնում ենք խառնաշփոթ աշխատաշուկայում, որը կամ կտանի կոնֆլիկտների ու դատական գործընթացների, կամ կտանի նրան, որ երկու կողմերը համաձայնության կգան, ձևակերպումից դուրս կգան և կսկսեն աշխատել ստվերում: Իհարկե, հարկային մարմինները, բնականաբար, կհետևեն, կամ կնկատեն, որ որոշ հիմնարկներում աշխատողներին ազատել են, կփորձեն ստուգել, բայց միևնույն է, այդ խնդիրը կլինի:

Երկրորդ տարբերակն այն է, որ շատ հնարավոր է՝ մարդիկ հեռավար աշխատեն և երրորդ տարբերակը, որ իրականում հեռավար չաշխատեն, բայց հեռավար ձևակերպեն: Մյուս կողմից անհասկանալի է, թե 14 օրով ՊՇՌ թեստ անելն ինչ է տալիս, որովհետև ուրիշ երկրներում ավելի հաճախակիացրել են, դարձրել են նույնիսկ 3 օրը մեկ թեստի պահանջը: Հայաստանում դա անկանոն է:

-Ընդհանրապես, Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է մեր հանրային առողջության մակարդակն այսքան ցածր:

-Քանի որ առիթ եղավ խոսելու հանրային առողջության մասին, ես ուզում եմ մի քանի թվեր բերել. մենք խոսում ենք հանրային առողջության մասին, բայց ես տեսնում եմ, որ Հայաստանում հանրային առողջությունը լավ չի կազմակերպվում: Նայում եմ Վրաստանի թվերը, որտեղ օրական 4 հազարից ավելի հիվանդի պարագայում մահերը նույնն են, ինչ Հայաստանում: Այսինքն՝ եթե Հայաստանում օրական 4 հազարից ավելի հիվանդ լիներ, մենք մենք պետք է ունենայինք 100-120 մահվան դեպք: Սա ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը վատառողջ է, որ մեր ժողովրդի համար հանրային առողջությունը հասանելի չէ լիարժեքորեն: Դա ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը կարգապահորեն ցածր է, որ պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում կանխարգելիչ գործողությունները թույլ են, իրազեկման ձևերը թույլ են: Մենք դեռևս մինչև կորոնավիրուսը, տարեկան մինչև 170 մլն դոլարի դեղ ենք ներկրում, հիմա այդ թվերը հաստատ աճել են, ինչը ևս ցույց է տալիս, որ մեր ժողովրդի առողջությունը վատացել է: Որովհետև 10 տարի առաջ ներմուծվող դեղերի քանակը 90-120 մլն դոլարի սահմաններում էր: Եվ եթե ներմուծվող դեղերի քանակը 70 տոկոսով ավելացել է, դա ցույց է տալիս, որ մեր հանրային առողջությունը քանի գնացել, վատացել է, այսինքն՝ ՀՀ-ում հանրային առողջությունը վատ է կազմակերպված։ Եվ պետք է հոգ տանել հանրային առողջությունը կարգավորելու մասին։ Եվ ես կարծում եմ, որ հիմա լուծումներից մեկը կարող էր լինել այն, որ պոլիկլինիկաներից, հիվանդանոցներից կամ այլ բժշիկներից կամավոր, ոստիկաններով, թաղաապետարաններով այցեր կազմակերպեն շենքեր, բնակարանների  դռները թակեն, խնդրեն պատվաստվել և ամենակարևորը, հետաքրքրվեն՝ կովիդով հիվանդներ կա՞ն, թե չկան։ Շատերը հիվանդությունը ծածկում են, շատերը չեն գիտակցում, որ հիվանդ են կովիդով, իրենց թվում է՝ գրիպ են, ոտքի վրա են անցկացնում և տարածում հիվանդությունը, շատերը դեղորայքի կարիք ունեն, բայց չեն իմանում՝ ում դիմել։ Պետությունը պետք է ջանքեր ներդնի, չարչարվի, ծախսեր կատարի հանրային առողջության ապահովման համար։

-Պարոն Մակարյան, եթե օրենքում փոփոխությունները տեղի ունենան, մենք լուրջ խնդիր ենք ունենալու ստվերային զբաղվածության հետ կապվա՞ծ։

 Այո՛, ստվերային զբաղվածության հետ կապված կունենանք լուրջ խնդիր, դատական վեճեր, կոնֆլիկտներ, որովհետև, միևնույն է, կան բավականին շատ քաղաքացիներ տարբեր հիմնարկներում, որոնք չեն ցանկանում պատտաստվել, որովհետև չունեն վստահություն։ Այսինքն՝ այստեղ պետք է բացատրական աշխատանքներ տարվեն։ Միայն հեռուստատեսությամբ լուսաբանելը բավարար չէ, պետք է կոլեկտիվների հետ հանդիպումներ, այլ ներկայացման ձևեր կիրառվեն։

-Կովիդի դեմ պայքարը ձախողե՞լ ենք։

 Չէի ասի՝ ձախողել ենք, որովվհետև բավականին աշխատանքներ իրականացվում են, բայց ըստ երևույթին, կա մենեջմենթի, ավելի լավ կազմակերպման խնդիր։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում