Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Հակաօդային պաշտպանության միջոցները կօգտագործվեն կառավարության սահմանած կարգով. նախագիծը հավանություն ստացավ

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենքում ֆիքսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են կառավարության սահմանած կարգով:

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Առաջարկվում է նախատեսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» կետը, ըստ որի հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ այլ թռչող սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը»,- ասաց փոխնախարարը:

Այսպիսով, լրացման արդյունքում նախատեսվում է կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառմամբ ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը պարզաբանեց՝ օրենքով նախատեսված է, որ սահմանի խախտման դեպքերում հակաօդային պաշտպանության զորքերն իրավունք ունեն կիրառել հակաօդային պաշտպանության միջոցներ, սակայն այդ միջոցների կիրառման կարգը սահմանված չէ: «Կարելի է ասել, որ 2001-ին ընդունված այս օրենքում սա ուղղակի իրավական բացթողում է եղել, և չի սահմանվել, որ կառավարությունը լիազորություն ունի հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգ սահմանել»,- ասաց նա ու հավելեց՝ պետք է օրենքում փոփոխություն կատարել և լիազորել կառավարությանը, որ այդ կարգը սահմանի, թե ինչ զինատեսակներ են կիրառվելու, ինչպես և ինչ կարգով:

«Պատիվ ունեմ»-ից պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ հիմա կառավարության որոշմամբ կանոնակարգելու են այն, ինչը մինչև այս պահը փաստացի արվել է:

Արման Սարգսյանը նշեց, որ մինչև այժմ կարգ սահմանված չէ, թե նման իրավիճակներում ինչ գործողություններ պետք է իրականացվեն, որ պետական կառավարման մարմինները պետք է միմյանց հետ աշխատեն, ով պետք է հրաման տա և այլն: «Սրանով կառավարությունը լիազորվում է, որ կարգ մշակի այդ ընթացակարգերն ավելի հստակեցնելու համար»,- ասաց նա:

«Հայաստան»-ից Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ քանի փոխնախարարը պատգամավորներից շատերի հարցադրումներին չի տվել կոնկրետ հստակ պատասխաններ, իրենք այդ նախագծի քվեարկությանը չեն մասնակցի՝ թեև նախագծի հետ կապված հարց չունեն: Նախագիծը, այնուամենայնիվ, քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում