Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իրանի և Ռուսաստանի նույն վերաբերմունքը Արցախի և Հայաստանի հետ տեղի ունեցածին

Տարածաշրջանի հարցերի մեծ մասի վերաբերյալ Իրանի և ՌԴ մոտեցումները համընկնում են կամ շատ մոտ են, Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը: Թե հատկապես որ հարցերում են մոտեցումները նույնը կամ համընկնող, Գերասիմովը չի մասնավորեցրել: Սակայն, հաշվի առնելով, թե ինչ իրավիճակում ու միջավայրում է տեղի ունենում Իրանի և ՌԴ զինուժի գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը, հնարավոր է դիտարկել որոշակի հանգամանքներ և անել եզրահանգումներ, գուցե նաև հարցադրումների տեսքով: Մասնավորապես, արդյո՞ք տարածաշրջան բնորոշման մեջ Գերասիմովը ընդգրկում է նաև Կովկասը, թե՞ մերձավորարևելյան կամ կենտրոնասիական ռեգիոնն է ՌԴ շտաբի պետը դիտարկում տարածաշրջան: Որովհետև, համենայնդեպս Կովկասում տեղի ունեցողի պարագայում ստացվում է տարօրինակ պատկեր:

Ռուսաստանը հիմնական գործընկեր դիտարկում է Թուրքիան, մինչդեռ Իրանը կարծես թե բացահայտ կամ անթաքույց դժգոհում է հենց այն իրավիճակից, որ ստեղծվել է Թուրքիայի Կովկասում հաստատվելուց հետո և որի պլացդարմի է վերածվել Ադրբեջանը՝ այդ թվում 44-օրյա պատերազմով իր վերահսկողության տակ անցած տարածքներով: Իրանը ներկայումս լարված հարաբերության մեջ է Ադրբեջանի հետ, խոսում է ռեգիոնում ահաբեկիչների առկայության, դա չհանդուրժելու մասին, միաժամանակ ակնարկում սահմանների որևէ փոփոխության անընդունելիության մասին, ինչը մենք Հայաստանում հակված ենք դիտարկել իբրև ակնարկ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» մասին Ալիևի հայտարարությունների կամ հավակնությունների դեմ: Ավելին, Հայաստանում շատերը հակված են մտածել նույնիսկ, եթե հյուսիսային սահմաններին զորավարժություններով Իրանը կանխեց Զանգեզուրի ուղղությամբ թուրք-ադրբեջանական ռազմական սադրանքի մտադրությունը, թեև իհարկե չկա որևէ փաստ կամ փաստարկ, որ թուրքերն ու ադրբեջանցիները իրապես ունեցել են ռազմական գրոհի այդպիսի իրական և իրացվելիք մտադրություն: Որովհետև այդ դեպքում հարց էր առաջանում՝ իսկ Ռուսաստանը, հետևելո՞ւ էր ընդամենը Հայաստանի սուվերեն տարածքի գրավմանը: Այդ դեպքում ինչպե՞ս էր հետո պատկերացնելու իր գոյությունը Հայաստանի մնացյալ տարածքում: Ինքն էլ մնացյա՞լ տարածքն էր գրավելու: Թե՞ Ռուսաստանը համարում է, որ ի վիճակի չէր միայնակ պաշտպանել Հայաստանը Սյունիքում և կար Իրանի օգնության կարիքը: «Միջանցքի» հարցում Ռուսաստանի և Իրանի մոտեցումները համընկնողներից կամ նույնականների՞ց են, որի մասին խոսում է Գերասիմովը:

Թե՞ Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են այն հարցում, որ Նախիջևանից-Ադրբեջան «սուվերեն ճանապարհ» կարող է և լինել, սակայն Ռդ վերահսկողության ներքո: Անորոշություններն ու անհստակությունները իսկապես շատ են, որոնք էլ առաջացնում են հարցեր: Ի վերջո, այն ինչ տեղի է ունեցել ռեգիոնում Արցախի դեմ պատերազմով, ընդունվել է և անգամ հանդուրժվել է Ռուսաստանից և Իրանից: Այդ առումով ակնառու է, որ Կովկասում տեղի ունեցողի հանդեպ Իրանն ու Ռուսաստանը ունեցել են նույն վերաբերմունքը: Թե՞ այլ է եղել Ռուսաստանի և Իրանի զինվորական շրջանակների կարծիքը, և նրանք ունեցել են տեղի ունեցողի հանդեպ այլ մոտեցում կամ վերաբերմունք, քան այսպես ասած քաղաքական շրջանակները: Եթե անգամ այդպես է, ակնառու է, որ այդ շրջանակները կարող են միայն ակնարկել այդ մասին, իսկ ազդել քաղաքական ռազմավարության ու մարտավարության վրա, նրանք կարծես թե ի վիճակի չեն, համենայնդեպս դատելով այն վիճակից, որում հայտնվել է ռեգիոնը 44-օրյա պատերազմով և դրա հետևանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում