Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխություններում որևէ վտանգ չկա․ ովքեր և ինչու են շահարկում հարցը

Կառավարությունը նախաձեռնում է փոփոխության ենթարկել 1998թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշումը, որի  համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, բացառությամբ մինչև 16 տարեկանների, ինչպես նաև զինապարտ քաղաքացիների: Կառավարության փոփոխված նոր  նախագծերից մեկով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի, իսկ մյուսով էլ նախատեսվում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը ևս սահմանել 2 տարի ժամանակով: Բացի այդ՝ առաջարկվում է մի փոփոխություն,ըստ որի՝ ծննդյան վայրը դաշտում քաղաքացու կամքով կարող է նշվել ծննդյան գյուղը, քաղաքը,մարզը կամ Հայաստանի Հանրապետություն։ Նախատեսվող փոփոխությունները հանրությանը հասանալի է դարձել առանց կոնկրետ պարզաբանումների և հասցրել է տեղիք տալ  իրարամերժ, ծայրահեղ մեկնաբանությունների:Կարծիք կա,որ այն ստեղծվել է՝ կանխելու համար մեծաթափ արտագաղթը, մանավանդ զորակոչային տարիքում գտնվող մարդկանց երկրից դուրս գալը,նաև տեսակետ  է հնչում,որ սա միջոց է պետական բյուջեն լցնելու,ինչպես նաև կարծիքներ կան,որ այսպես պիտի որոշեն Արցախի ազգաբնակչության անձնագրերի վավերականության հարցերը՝ Ադրբեջանի պահանջներին տուրք տալով և այլն:«Առաջին լրատվականի» հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ ,բնականաբար, տարակարծությունների պատճառը  նախագծերի վերաբերյալ մատչելի, հստակ պարզաբանումների բացակայությունն է․«Եթե չկա հիմնավորում նման մեծ հնչեղությունուն ունեցող հարցերի վերաբերյալ, բնականաբար պիտի հնչեին բամբասանքի մակարդակի, երբեմն՝ անհեթեթ տեսակետեր:Մինչդեռ հնարավոր է՝ այս նախագիծը քաղաքացիների համար նպաստավոր,պետականամետ նախագիծ է։ Իմ կարծիքով այս նախագծի նպատակը երկու տարի անց համատարած անցում կատարելն է բիոանձնագրային համակարգին։ Բոլորի համար երկու տարի է սահմանվում վավերականության ժամկետը,որպեսզի  բիոանձնագիր արտադրող կազմակերպությունից համեմատաբար մատչելի՝ ինքնարժեքի գնով, մեծածախ գնումը կատարվի: Պատճառն այն է, որ սովորական անձնագրերի երկարացումը այժմ ընդամեը 1000դրամ է կազմում, և   քաղաքացին  դժվարությամբ կգնա այդ փոփոխության՝ավել գումար ծախսելով»։

Նախագծի խոցելի կողմը, ըստ Քոչարյանի, այն է, որ մեր քաղաքացիների մեծ մասը  գտնվում են երկրի սահմաններից դուրս, ստիպված են հաճախ օգտվել օտարերկրյա հյուպատոսական ծառայություններից, որոնց գները բավականին բարձր են, և այս առումով ֆինասական բեռի ավելացումը  չի կարող ձեռնտու լինել քաղաքացիների համար։«Բիոմետրիկ անձնագրերն ընդհանուր առմամբ լավ համակարգ է, ուղղակի  պետք է  պայմաններ ապահովվեն՝անցնցում կատարելու անցումը: Առանձնակի բացասական  կանխատեսումներ չունեմ,բայց անընդունելի է,որ որևէ պարզաբանում, նվազագույն բացատրություն չի տրվում»։

Քոչարյանը հատուկ մտահոգություն չունի նաև այն փոփոխության հետ, որով  առաջարկվում է ծննդյան վայրը բաժնում  Հայաստանի Հանրապետություն  գրելու փոխարեն՝ նշել ծննդավայրի անունը  կամ մարզը։ Այդպիսի պրակտիկա կիրառվել է նաև Երուսաղմում ծնվածների համար և շատ նորմալ է ընդունվել,բայց իրեն  հուզում է մեկ այլ հարց,որի պատասխանն ինքը չունի. այն է՝ ինչու հիմա առաջացավ նման փոփոխության սուր  անհրաժեշտություն: Իսկ թե որոշ տարածվող լուրերի համաձայն  այն կապ ունի  արցախցիների հետ,փորձագետը ոչ բացառեց, ոչ էլ հաստատեց՝ նշելով,որ գուշակության մակարդակով չի ցանկանում մեկնաբանել հարցը, բայց կարող է վստահ նշել՝ եթե ժամանակին այդպիսի նախագիծ ուղարկեր ինքը կամ մեկ ուրիշը, չէր հաստատվի և քննարկման չէր ներկայանա հաստատապես։

 

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ անհիմն ու անհեթեթ են այն կարծիքները, թե սա հարված է պետականությանը,  դրա կորստի վկայություն է: Նախագծում հստակ ասվում  է,որ քաղաքացու ցանկությամբ նշվում է կա´մ պետությունը կա´մ ծննդյան վայրը:Բերեմ օրինակ.եթե իմ հայկական անձնագրում,որի մեջ դաջված է Հայաստանի զինանշանը,գրված է Հայաստանի Հանրապետություն,ծննդավայրի դաշտում Արթիկ նշվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը չի վերանում, չի կարելի նման փաստարկներով շեղել հանրության ուշադրությունը հարցի բուն էությունից: Հետևաբար մենք ինչ խնդիր ենք ունենալու, ինչ վնաս ենք կրելու, հակառակը՝ այլ երկրներում կիմանան Արթիկ քաղաքի մասին: Բիչախչյանի դիտարկմամբ՝ այստեղ  խնդիր կարող է առաջանալ այլ երկրներում ծնված այն անձանց  համար, որոնց ծննդավայրի պետությունը ճանաչված պետություն չէ, և վերջիններիս ծննդավայրի պետությունը չի նշվի,այլ կնշվի միայն քաղաքը,բայց չի կարելի պնդել, որ  այդ նախագիծը հատուկ արցախցիների համար է գրված:«Օրենքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր բախվելու են նման խնդրի,չկա որևէ ենուրիշ ենթատեքս այդ առումով,բայց եթե կա մտահոգությոուն,դրանք պետք է բարձրացվեն քննարկումների ընթացքում: Շեշտում եմ այստեղ որևէ վտանգ չկա ո´չ Հայաստանի, ո´չ Արցախի,ո´չ էլ սփյուռքի հայրենակիցների համար: Նրանք,ովքեր պնդում են՝ այս գոործընթացով Արցախի հարցը,արցախցիների իրավունքներն են ոտնահարվում, պատասխանեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ՀՀ քաղաքացի դարձած արցախցիների անձնագրերում այսպես թե այնպես երբեք չի գրվել և չի գրվելու Արցախի Հանրապետություն, որովհետև նրանք այլևս դառնում են Հայաստանի Հանրապետության  քաղաքացի»,-շեշտեց Բիչախչյաանը: Վերջինս նաև ընդգծեց,որ հաստատապես նախագիծը պետական ինքնիշխանությանը հարվածող գաղտնի սպառնալիքներ,մտադրություն  չի պարունակում,բայց պետությունը պարտավոր է թափանցիկ աշխատել, կատարել  հանրային իրազեկում,բաց  քննարկում անցկացնել, լսել բոլոր մտահոգությունները, դրանց հիման վրա՝  կազմել վերջնական տարբերակը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում