Արտաքին ճակատում ընդհանրապես աշխատանք չկա, իկ ներքին ճակատում յոլա ենք գնում: Այս մասին Գյումրիում «Առաջին լրատվական»-ի հարցումների ժամանակ նշեց քաղաքի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով հյարցին, թե ինչպե՞ս է գնահատում իշխանությունների արտաքին ու ներքին ճակատում աշխատանքը: Նա ընդգծեց, որ այս իշխանությունների հեռացմանն հասարակակն պահանջ միշտ էլ եղել է, բայց Ռոբերտ Քոչարյանն էլ հաջողություն չի ունենա. «Ընդդիմությունն ընդհանրապես լավ չի աշխատում: Գոնե կարողանան երկիրն այս արտքին թշնամական վիճակից դուրս բերել»:
Մի ուրիշ գյումրեցի էլ նշեց, որ իշխանության աշխատանքը ոչ լավ է գնահատում, ոչ լավ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, թե պատրաստվում են փողոցային պայքար սկսել, նա ասաց. «Ես Նիկոլ Փաշինյանին միշտ համակրել եմ, բայց երբ լսեցի ծառերի մասին իր հայտարարությունը, ինձ համար շատ տարօրինակ էր ու իրոք ցնցող: Ո՞նց կարելի է պապերի տնկած ծառերը հանել, տեղը դնել սերտիֆիկացված ծառեր, որ չգիտես մեր ազգային մրգերը կլինեն, թե կլինեն ուրիշ ազգի տնկած ծառեր»: