Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Դատարանները մերժել են վարույթ ընդունել ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազության դեմ ներկայացված հայցադիմումները

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ դատարանները մերժել են վարույթ ընդունել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով ՀՀ գլխավոր դատախազության դեմ ներկայացված հայցադիմումները: ՀՀ գլխավոր դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:

Հաղորդագրությամբ դատախազությունը հիշեցնում է, որ առանձին լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից կատարվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայցադիմումներ են ներկայացվել դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչության կողմից կայացված թվով 4 որոշումներ:

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նարեկ և Անի Լյովայի Սարգսյանների ներկայացուցիչը, ծանոթանալով նրանց վերաբերող գույքերի ուսումնասիրությունների նախնական արդյունքներին, նույնաբովանդակ բողոքներ է ներկայացրել ՀՀ Վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես՝ 2021թ. սեպտեմբերի 10-ին և 14-ին վերջինս երկու բողոք է ներկայացրել ՀՀ վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումների կայացման իրավաչափությունը:

ՀՀ վարչական դատարանը 2021թ. սեպտեմբերի 22-ին հայցվոր Նարեկ Սարգսյանին վերաբերելի բողոքը վարույթ ընդունելը մերժել է, այն պատճառաբանությամբ, որ ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը չի կարող դատական քննության առարկա հանդիսանալ:

Անի Սարգսյանի վերաբերյալ բողոքի քննարկումը վարչական դատարանը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, այն պատճառաբանությամբ, որ Անի Սարգսյանի հայցն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին:

2021թ. հոկտեմբերի 6-ին և 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ևս մերժել է նրանց ներկայացուցչի հայցադիմումները վարույթ ընդունելը՝ պատճառաբանելով, որ ներկայացված պահանջներն առհասարակ դատական կարգով քննության ենթակա չեն:

«Վերը նշվածից բացի, 2021թ. սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 4-ին հայցվորների ներկայացուցիչը նաև ՀՀ վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում կայացված՝ «Ուսումնասիրության նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ» որոշումները՝ բերելով նույնաբնույթ պատճառաբանություններ:

ՀՀ վարչական դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին մեկ գործով մերժել է հայցադիմումը վարույթ ընդունելը: Իսկ մյուս գործով հայցադիմումը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ պատճառաբանելով, որ հայցապահանջն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին։

Վերահասցեագրված հայցադիմումի քննարկման արդյունքերով դեռևս դատական ակտ առկա չէ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում