Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

20.8 միլիոն ԱՄՆ դոլար՝ Հեռուստամարաթոն 2010-ին. հիմնադրամը ամփոփում է

«Հեռուստամարաթոն 2010»-ի արդյունքում հավաքագրվել է 20, 862,733 ԱՄՆ դոլարի նվիրատվություն ու նվիրատվության խոստում: Աշխարհի բոլոր անկյուններից հազարավոր հեռուստադիտողներ հետևեցին դրամահավաք մարաթոնին` կաբելային, արբանյակային և առցանց հեռարձակմամբ` կատարելով իրենց նվիրատվությունները:
Մարաթոնի ընթացքում ներկայացվեցին համերգային կատարումներ, հնչեցին կոչեր քաղաքական գործիչների, սպորտի և արվեստի ներկայացուցիչների ու հայազգի հեղինակավոր անձանց կողմից: Հանդես եկան Հիմնադրամի բարերարներ և տեղական մարմինների ատենապետեր: Հեռուստամարաթոնն ի մի բերեց տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում դրամահավաք միջոցառումների, այդ թվում` հեռախոսամարաթոնների, ռադիոթոնների, բարեգործական համերգների, ճաշկերույթների, ցուցահանդեսների, ինչպես նաև Մոսկվայում կայացած գալա երեկոյի ու Ֆրանսիայում տեղի ունեցած համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները: Հեռուստամարաթոնի ընթացքում նվիրատուներին հաշվետվություն ներկայացվեց արդեն իսկ կատարված աշխատանքների մասին, ու հայությունը ևս մեկ անգամ համախմբվեց հայրենիքի համար կարևոր մեկ այլ` նոր ձեռնարկի շուրջ: Ընթացիկ տարվա հանգանակությունները կուղղվեն Արցախում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում շարունակվող համապարփակ զարգացման ծրագրին` շոշափելի ու երկարաժամկետ փոփոխություն բերելով շահառուների կյանքում:
Հիշեցնենք, որ Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել: Հայաստանում նվիրատուները մինչև տարեվերջ կարող են կանխիկ նվիրատվություններ կատարել ցանկացած փոստային բաժանմունքում: Մինչև նոյեմբերի 30-ը բջջային կապի բոլոր բաժանորդների համար շարունակում է գործել 8000 կարճ համարը, որին ուղարկելով իր անուն ազգանունը նվիրատուն կատարվում է 500 դրամի չափով փոխանցում: Այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 20 հազար կարճ հաղորդագրություն, և ավելի քան 10 հազար նվիրատու նախընտրել են մասնակցել փոստային դրամահավաքին: Ընդունվում են նաև առցանց նվիրատվություններ himnadram.org կայքում:
Հիմնադրամի գործադիր վարչությունն առաջիկայում` մինչև դեկտեմբերի 15-ը, կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում գործադիր տնօերն Արա Վարդանյանը կհրապարակի մանրամասներ նվիրատվությունների ու նվիրատուների մասին և կպատասխանի լրագրողներին հետաքրքրող հարցերին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր խորհին շնորհակալությունն է հայտնում աշխարհասփյուռ բոլոր նվիրատուներին` հայրենիքը շենացնելու մեր առաքելությանը տարեցտարի ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:
“Հայաստան» համահայկական հիմնադրամ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում