Համացանցում հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է Աֆղանստանի Ղանդահար նահանգի Բիբի-Ֆաթիմա շիայական մզկիթում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ահաբեկչության պահը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 63 մարդ, ևս 83-ը՝ վիրավորվել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք կրակ բացում անվտանգության աշխատակիցների վրա, որից հետո երկու մահապարտները ներխուժում են մզկիթ ու պայթյուն իրականացնում։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։