Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անգոլա այցի ժամանակ հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած երկրները, որոնք հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, չպետք է որոշեն մարդկության ճակատագիրը։
«Փոփոխությունների պահանջներին ականջալուր չլինել նշանակում է համառորեն փորձել պահպանել Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված ստատուս-քվոն»,-նշել է նա։
Էրդողանն ընդգծել է, որ աշխարհում կա ավելի քան 200 երկիր, այլ ոչ թե 5, որոնք ՄԱԿ ԱԽ մշտական անդամներն են։
Ներկայում Անվտանգության խորհրդում 5 մշտական անդամներից (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) բացի, կան 10 ոչ մշտական անդամներ։ Խորհուրդն ընդլայնվել է միայն մեկ անգամ՝ 1963 թվականին․ ոչ մշտական անդամների թիվը 11-ից դարձվել է 15։