Electric Ride on Cars ընկերությունը հետազոտություն է անցկացրել և պարզել աշխարհի ամենահարուստ թագավորական երեխայի անունը: Այս մասին հայտնում է Express-ը։
Ըստ հետազոտության՝ ամենամեծ կարողությունը Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի դստեր՝ Քեմբրիջի արքայադուստր Շառլոտ Էլիզաբեթ Դիանային է պատկանում։ Նա ունի մոտ հինգ միլիարդ դոլար։
Princess Charlotte վեց տարեկան է. նա առաջ է անցել ոչ միայն իր ավագ և կրտսեր եղբայրներից, այլև զարմիկից՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդուց՝ Արչիից, որն արդեն 29,65 մլն դոլար ունի: