Եվրամիությունը մտադիր է նոր սահմանափակող միջոցներ կիրառել բելառուսական իշխանությունների դեմ միգրացիոն ճգնաժամի պատճառով, ասել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն:
Դիվանագետի խոսքերով ՝ նոր պատժամիջոցները «զգայուն» կլինեն Մինսկի համար:
Սեպտեմբերի 2-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարգադրեց արտակարգ դրություն մտցնել Բելառուսի հետ սահմանին՝ ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի պատճառով: Նման քայլեր ձեռնարկվել են Լիտվայում և Լատվիայում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին ասել է, որ Արևմուտքի պատժամիջոցներից հետո երկիրն այլևս «ո՛չ փող, ո՛չ ուժ» ունի դեպի Եվրոպա միգրանտների հոսքը զսպելու համար:
Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ Մինսկը խորհրդակցության համար հետ է կանչել Ֆրանսիայում Բելառուսի դեսպանին: