Թուրքիայում մահացել է Էրդողանի փեսա, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը։
Այդ մասին հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։ Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։
Թուրքիայի արդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ժամանակին աշխատել է տեխնիկական գծով տնօրեն։