Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Վիլայաթ Խորասան» մասնաճյուղը փորձեր Է ձեռնարկում ամրապնդել իր դիրքերը երկրի հյուսիսում ու հարավում եւ փորձում Է հավաքագրել այդ շրջանների երիտասարդությանը: Այդ մասին, հայտարարել Է Աֆղանստանի Ներկայացուցիչների պալատի պաշտպանության կոմիտեի նախկին նախագահ Միր Հայդար Աֆզալին:
«Իսլամական պետության» ամենավտանգավոր անդամները, որոնք անցյալում ձերբակալվել Էին Աֆղանստանի ուժերի կողմից, ազատ են արձակվել բանտից, եւ այժմ նրանք երիտասարդներին կոչ են անում՝ համագործակցել իրենց հետ»,-Աֆզալին գրել Է Twitter-ում: Ավելի վաղ աֆղանցի մի շարք փորձագետներ նշել են, որ թալիբների կողմից Աֆղանստանը գրավելու ընթացքում երկրից ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին ազատ են արձակվել բանտերի կալանավորները, որոնց թվում եղել են նաեւ ԻՊ-ի հարյուրավոր կողմնակիցներ: Աֆզալիի խոսքով՝ ԻՊ-ն դեռ չունի լավագույն սպառազինություն եւ լավագույն պայմաններ, բայց, նշել Է նա, իրադրությունն ապագայում կարող Է փոխվել
: Երեւում Է, որ Աֆղանստանում դեռ չի հաջողվում ծայրահեղականության վերջը տալ, նշել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: