Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Ալիևը փորձում է ինքնարդարացման համար դարձյալ իր թունավոր մաղձև տեղալ հայ-իրանական հարաբերությունների վրա

Մեր զրուցակիցն է իրանահայ վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը

-Պարոն Շահմուրադյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել է դեպի Եվրոպա թմրաշրջանառություն կազմակերպելու մեջ: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը, ի՞նչ նպատակ է այն հետապնդում:

-Նկատի ունենալով, որ վերջին օրերին որոշակի ակտիվություն է նկատվում Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությոններում, և ակնհայտորեն ավելացել են հայ և իրանցի պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու դիվանագետների շփումներն ու փոխայցելությունները երկու երկրի մայրաքաղաքներ, և այդ համատեքստում Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին եռօրյա այցով մեկնել էր Երևան ու հանդիպում ունեցել Հայաստանի գլխավոր դատախազի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, արդեն պարզ է նման շփումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող դուր գալ Ադրբեջանի միապետ Ալիևին: Ինչպես հայտնի է, Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին շատ գոհ է մնացել Երևան կատարած այցից և կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրավական և բանտարկյալների փոխանակման հարցերում շարունակել համագործակցությունը։

Իրանի գլխավոր դատախազը, առաջնահերթ համարելով տարածաշրջանի անվտանգությունը, կարևորել է պայքարն ահաբեկչական խմբավորումների ներթափանցման դեմ: Նրա խոսքով՝ Իրանի համար իր և հարևանների անվտանգությունը շատ կարևոր է և փոխկապակցված: Արձանագրվել է, որ միայն տարածաշրջանում հարատև և կայուն անվտանգության պայմաններում է հնարավոր երկկողմ և բազմակողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը:

Կասկածից վեր է, որ Իրանի գլխավոր դատախազի Հայաստան կատարած այցի տողատակում նաև եղել է Հայաստանի Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանցի զինված ծառայողների կողմից իրանական բեռնատարների վարորդների ձերբակալման հանգամանքների ուսումնասիրությունը և քննարկումը հայ պաշտոնյաների հետ։ Հատկապես, որ նկատի առնենք այդ ուղղությամբ իրանական դատական իշխանության և անվտանգության ու արտաքին գործերի նախարարության կողմից մեծ ճնշում է գործադրվում Ադրբեջանի իշխանությունների վրա անհապաղ ազատ արձակել իրանցի վարորդներին։ Սակայն Ադրբեջանը պատրաստ չէ այդ գծով համագործակցել Իրանի համապատասխան իշխանությունների հետ՝ փորձելով պատանդառության իրենց հարիր միջոցներով խանգարել Հայաստանի և Իրանի հարաբերությունները։

Ադրբեջանի նախագահ Ալիևի և նրա հանցավոր օֆշորային իշխանության կլանի համար արդեն պարզ է, որ Իրանի իշխանությունների անվտանգության բոլոր օղակների համար բացահայտվել է, թե Բաքվի քրեաօլիգարխիկ խմբիշխանության կողմից Արցախի օկուպացված տարածքներում Լիբիայի, Սիրիայի, Աֆղանստանի, Ալբանիայի, Կոսովոյի և հատկապես Պակիստանի ահաբեկչական խմբավորումների տեղակայումը ինչ հետևանքներ կարող են ունենալ Իրանի սահմանային անվտանգության վրա, հատկապես որ այդ ահաբեկչական խմբերի հիմնական զբաղմունքը մարդ սպանելուց բացի թմրանյութերի թրաֆիքինգն ու նարկոբիզնեսն են, որի փողերի լվացման ու նման խմբերի հետ սերտ գործակցության փայլուն փորձ ու անցյալ ունի Բաքվի օֆշորային ինքնակալ Ալիևը և նրա ողջ մաֆիական բազան։

Իրանի պետական համակարգի և իրավապահ մարմինների համար վաղուց ի վեր հայտնի է Բաքվի հանցավոր իշխանությունների օվշորային բնույթն ու թմրանյութերի թրաֆիքինգի գործում նրանց ներգրավվածությունը և միջազգային կարտելների հետ նրանց կապերը, ուստի կարող ենք ասել ոչ ոք Իրանում լուրջ չի վերաբերում Ալիևի ասածներին, հատկապես որ վերջերս նրա հոխորտալից ու ամբարտավան հայտարարություններն Իրանի դեմ ամբողջ Իրանում արժանացավ բուռն հակազդեցության, այնպես որ Իրանը ձեռնարկեց լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել հյուսիսարևմտյան սահմանների ամբողջ երկայնքով այս հստակ ուղերձ հղելով Բաքվին, որ Իրանը հասկանում է նրա և իր արտատարածաշրջանային գործընկերների կողմից իր դեմ ուղղված սպառնալիքի վտանգը և պատրաստ է համարժեք պատասխան տալ ցանկացած ոտնձգությունների, դա լինի Ադրբեջանի կամ նրա ավագ կնքահայր գործընկերների կողմից։

Ավելին նշեմ, որ վերջին շաբաթների ընթացում իրանական համարյա բոլոր ԶԼՄ-ները և մեդիադաշտը լայնորեն անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի և մերձավորների շուրջ օֆշորային բացահայտումների մասին լուրերին, ինչը, կարծում եմ, ավելի շատ է կատաղեցրել նրան, որի արդյունքում փորձում է ինքնարդարացման համար դարձյալ իր թունավոր մաղձև տեղալ հայ-իրանական հարաբերությունների վրա։ Ինչևէ, վստահեցնեմ, որ նրա հերթական հոխորտանքներն ու հռետորաբանությունը Իրանի և Հայստանի դեմ չունեն ոչ մի լուրջ հիմք ու արդարացում և միայն միտված են սեպ խրել երկու բարեկամ երկրների լավ հարաբերությունների վրա և խանգարել Իրանի դրական դերակատարությունը կովկասյան տարածաշրջանում կայություն հաստատման ուղղությամբ մեկնարկած ձգտումները։

Ալիևը պատրաստակամություն է հայտնել սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքով: Ադրբեջանը նաև, իր բառերով, որպես հաղթող երկիր պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի մասին: Ինչ է սա նշանակում և ի՞նչ տեսակետ կունենա Իրանը։

-Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումերը, և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված սադրանքները և Թուրքիայի կողմից Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու ջանքերը, և հատկապես Իրանի և Հայաստանի շահերի դեմ ուղղված պետությունների քայլերի վերաբերյալ Թեհրանի և Երևանի միջև ծավալվող տնտեսաքաղաքական և հատկապես անվտանգության ոլորտում համագործակցությունների աճը, ինչը կարող է չեզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմի չարաբաստիկ ծրագրերը՝ այսպես ասած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին նրանց պնդումները, վստահաբար Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը կարելի է որակել հերթական խորամանկություն Իրանին և տարածաշրջանում կայունություն հաստատելու ուղղությամբ այլ միջազգային դերակատար ուժերին խաբելու հերթական ապարդյուն քայլ։

Ադրբեջանի նախագահն այժմ միջազգային դերակատար ուժերի և Իրանի կողմից ճնշման տակ է հայտնվել հրաժարվելու իր մաքսիմալ պահանջներից Արցախի և Հայաստանի նկատմամբ, հատկապես որ վերջերս նկատվում է որոշակի ակտիվություն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների շրջանում վերսկսել Լերնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները, իսկ հենց երեկ Հաագայի դատարանում քննարկվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի բանավոր փաստարկների առաջին փուլը: Այս և նման այլ ճնշումները ավելի են թուլացնում Ադրբեջանի դիրքերը արցախյան պատերազմից մեկ տարի անց, ինչը վկայում է, որ Ադրբեջանի ինքնակալ նախագահը չի կարողացել, իր բառերով, լիովին ամրապնդել Լերնային Ղարաբաղի հաղթանակը։ Մյուս կողմից տարբեր ուղղություններով Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից ճնշումներ են գործադրվում Թուրքիայի վրա ավելի մեղմացնելու իր էքսպանսիոնիստական արշավները Մերձավոր Արևելքում և Կովկասյան տարածաշրջանում, ըստ երևույթի Սիրիայի Իդլիբի տարածքի հարցով էլ Թուրքիայի և Ռուսաստանի գործերն այնքան էլ սահուն և հաջող չեն ընթանում։

Այս բոլոր զարգացումները և Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում մասնավորաբար Իրանի հետ հարաբերությունների առավել բարելավումը և խորացումը Ադրբեջանի նախագահին ստիպել են ավելի արագացնել իր ջանքերը՝ միջազգային հանրության, Հայաստանի և տարածաշրջանի երկրների, մասնավորապես Իրանի կողմից Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի կազմում լինելու միկողմանիորեն լուծել։ Հետևաբար, Ալիևը փորձում է աշխարհին խաբելով բոլորին ընդունել տալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և բռնակցել Արցախի անկախ հանրապետությունը։

Ադրբեջանի վերջին սադրանքներն ու սպառնալից հայտարարությունը վկայում են, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում պատրաստ չի լինի Հայաստանի հետ նստել խաղաղության բանակցությունների սեղանի շուրջ, և Իրանն էլ դա լավ գիտակցում է, քանի որ Ադրբեջանը չի փորձում նաև տարածաշրջանում հարգել Իրանի տրանսպորտային, տնտեսական շահերը և նույնիսկ  չի հարգում Իրանի անվտանգության և տարածքային ամբողջականության իրավունքը։

Այժմ Իրանի իշխանությունների մոտ այն գաղափարն է զարգացել, որ Ադրբեջանում՝ Իսրայելի ազդեցությունն ընդլայնելով Ադրբեջանը և Իսրայելը հետապնդում են մի շարք նպատակներ, որոնք են՝ տարածաշրջանի հրեաների ներուժի օգտագործումը, Իրանաֆոբիայի տարածումն աշխարհում և Թեհրանի մեկուսացումը, Ադրբեջանի մուսուլմանական և շիա երկրում արևմտյան և հրեական մշակութային ազդեցությունը տարածելը և կովկասյան երկրներում քաղաքական ազդեցության տարածումը, այդ երկրի քաղաքական ու տնտեսական էլիտաների ներգրավումը, ԱՄՆ-ի և Թուրքիայի նման երկրների գործակալների  ու տարրերի շահագործումը, Իրանի հյուսիսային սահմաններին ներկայությունը  և Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունն ու տարածաշրջանում հետախուզական ու լրտեսական գործունեություն ծավալելը:

Ուրեմն նման պայմաններում Իրանը ի՞նչպես կարող է վստահել Ալիևի նման կեղծ հայտարարություններին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում