Sunday, 05 12 2021
Հայ ֆուտբոլիստի առաջին տիտղոսը Ռուսաստանում․ Ի՞նչ որոշում կկայացնի Սպերցյանը
Հայաստանի հավաքականն առաջինն ու միակն է Եվրոպայում․ «Փառահեղ» վիճակագրություն․․․
Ա լիգա․ «Ուրարտուի» հաղթարշավը շարունակվում է
13:15
Լևոն Արոնյանի և Մալխաս Ամոյանի որոշումների արժեքը․․․
Հայաստան-Նորվեգիա՝ 0։10
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»
Հայկական թիմերը մասնակցում են բասկետբոլի Կովկասյան լիգային
Արմավիրում շահագործման հանձնվեց միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտը
ՀՖՖ-ի նախագահը՝ ազգային մարզդաշտ կառուցելու մասին
Սկանդալներ, խայտառակություն, բոյկոտ․ Ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում
08:10
Մեսսին 7-րդ անգամ նվաճեց Ոսկե գնդակը
19:09
Ձմեռային Ունիվերսիադան չեղարկվել է
Հայ բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել Վրաստանում
Եվս մեկ ակումբ չի ցանկանում մասնակցել ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին․ «Հայասան» ևս հեռացավ
Մխիթարյանը ճիշտ էր․ Մոուրինյոն ընդունեց մեղքը և․․․
11:58
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունները չեղարկվել են
Ծանր հարված հայկական ֆուտբոլին․ Ով է կատարվածի պատասխանատուն
Հերիք չէ՞ խայտառակեք «ռեսպուբլիկան»․ Մազոխիզիմի վառ դրսևորում Լյովենում
Հայաստանի Մ-18 հավաքականը հավաք կանցկացնի
17:40
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 13 մեդալ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում
«Արարատ-Արմենիա» պաշտպանը կյանքին սպառնացող ծանր վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանադանոց
13:00
Ինչ կփոխվի Տաշքենդում․ Հայկական սպորտի դիրքը տարածաշրջանում
Ինչպես ուշքի գալ 7։0 հաշվով պարտությունից հետո․ Ռեանիմացիոն քայլերի անհրաժեշտությունը
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Հայաստանի գավաթի խաղարկությունից
Ա լիգա․ «Արարատը» պարտվեց խոշոր հաշվով
Բասկետբոլի Ա լիգա․ «Ուրարտուն» առաջատարն է՝ 5 անընդմեջ հաղթանակից հետո
16:20
Արման Անդրեասյանը՝ բանակայինների աշխարհի չեմպիոն
Մոուրինյոյի պատասխանը Մխիթարյանի վերաբերյալ․ Նոր իրավիճակ 13-րդ տուրից հետո
10:10
Արոնյան. Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին
18:10
Էդուրադ Սպերցյանը «Զենիթու՞մ»

Երբ մրցավարը հետապնդում է Մխիթարյանին․ Մոուրինյոն չի ընդունում պարտությունը, բայց․․․

Իտալիայի ա սերիայի 8-րդ տուրում «Ռոման» երեկ Թուրինում 1։0 հաշվով զիջեց «Յուվենտուսին»։ Հռոմի թիմը ցուցադրելով դինամիկ ֆուտբոլ, չկարողացավ գոնե մեկ միավոր վաստակել սկզբունքային մրցավեճում։ Մասնավորապես, խաղային գրեթե բոլոր առումներով Ժոզե Մոուրինյոյի թիմը գերազանցեց մրցակցին։ Այո, որոշ գնհատականների համաձայն հանդիպման ելքի վրա ազդեց նաև գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն։ Վերջինս ի դեպ, սպասարկել էր նաև հոկտեմբերի 11-ին Բուխարեստում կայացած աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Օրսատոն 11 հարված նշանակեց «Յուվենտուսի» դարպասին, որը Վերետան չկարողացավ իրացնել: Դարպասը գրավելու դեպքում խաղի հաշիվը կհավասարվեր, իսկ հյուրերը հոգեբանական առավելություն կստանային։

«Ռոմայի» առաջատարներից, Հայաստանի հավաքականի ավագ Մխիթարյանն այն կարծիքին է, որ մրցավարը պետք է թույլ տար, որ դրվագը խաղարկվեր։ «Ինչո՞ւ մրցավարները չկարողացան սպասել, որ դրվագն ավարտվի և հետո սուլեն: Խաղից դուրս իրավիճակների դեպքերում նրանք միշտ սպասում են 5-8 վայրկյան, ուստի ինչո՞ւ նույնը չանել տուգանայինների դեպքում: Բոլորը տեսան, թե ինչ կատարվեց, ավելին չեմ կարող ասել:Բնականաբար, մենք հիասթափված ենք: Մենք այսօր լավագույնն էինք: Մենք շատ հնարավորություններ ստեղծեցինք գոլի համար: Բայց մենք կատարելագործվում ենք և գիտենք, որ կարող ենք հաղթել, եթե շարունակենք այսպես խաղալ»,- խաղից հետո ասել է հայ ֆուտբոլիստը։

Ուշագրավ վիճակագրություն, Հենրիխ Մխիթարյանի անցկացրած վերջին երկու հանդիպումները սպասարկել է Օրսատոն։ Երկու դեպքերում էլ թիմը որտեղ խաղացել է Մխիթարյանը պարտվել է 0։1 հաշվով։ Հիշեցնենք, որ Ռումինիայի հավաքականը Հայաստանին հաղթել էր 1։0 հաշվով։ Երկու դեպքերում էլ թիմերը, որտեղ խաղաց Մխիթարյանը կարող էին գոնե ոչ-ոքի խաղալ, բայց․․․։ Օրսատոն ամակայից հետապնդում է Մխիթարյանին, ինչը բացասական ազդեցություն է ունենում։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ըստ էության չընդունելով պարտությունը խաղից հետո հայտարարել է, որ իր թիմն արժանի էր հաղթանակին և որ գրանցված արդյունքն անտրամաբանական է։ «Միայն կարող եմ ասել, որ այսօր ես տեսա հիանալի թիմ: Սա այն է, ինչ ես ասացի իմ խաղացողներին հանդերձարանում: Ակնհայտ է, որ մենք այսօր պարտվեցինք և միավորներ չվաստակեցինք, բայց կարող եմ ասել, որ «Ռոման» այսօր ամեն ինչում հիանալի էր:Ես տեսա քաջություն, վստահություն, հավատ: Եթե թիմը գնահատենք որպես նախագիծ, ապա այն առաջադիմել է: Այս խաղում պարտվեց այն թիմը, որն արժանի էր հաղթանակի: Սա ֆուտբոլ է:Ափսոսանք չկա մի խաղում պարտվելուց հետո, որտեղ դու ֆավորիտ չէիր: Ես դա ասացի տղաներին: Մենք լավ խաղացինք, չեզոքացրինք մրցակցի հակագրոհները և լիովին վերահսկեցինք այնպիսի խաղացողների խաղը, ինչպիսիք են Կիեզան և Կուադրադոն: Ես դեռ կարծում եմ, որ մենք արել ենք ավելին, քան բավական է հաղթելու կամ գոնե ոչ ոքի խաղալու համար»,- նշել է Մոուրինյոն։

Ինչևէ, «Յուվենտուսը» տանելով չորրորդ անընդմեջ հաղթանակը 14 միավոր՝ բարձրացավ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական: «Ռոման» 15 միավորով 4 -րդ տեղում է: Այո, «Մոուրինյոյի» թիմը երեկ լավ տեսք ուներ, բայց դա բավարար չի Ա սերիայում լուրջ հաջողությունների հասնելու համար։ Նախորդ մի քանի մրցաշրջաններում «Ռոմայի» թիվ մեկ խնդիրը ուժեղ մրցակիցների դեմ խաղերում ձախողվելն էր։ Մասնավորապես, հեշտությամբ հաղթելով կարգով ավելի ցածր թիմերին «Ռոման» չէր կարղանում լուրջ դիմադրություն ցույց տալ մրցանակային տեղերի համար պայքարող ակումբներին։ Այս մրցաշրջանում պարտությունը կրածես կրկնվում է։ Մասնավորապես առաջին ութ հանդիպումներում «Ռոման» արդեն երկու պարտություն է կրել այսպես ասա զորեղ մրցակիցներից։ 6-րդ տուրում «Ռոման» հռոմեական Դերբիում 2։3 հաշվով զիջել էր «Լացիոյին»։ Այս խնդիրը չկարգավորելու դեպքում «Ռոման» դժվար թե կարողանա պայքարել լավագույն քառյակի համար, ինչը հնարավորություն կտա մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում։ «Ռոմայում» տեղի են ունեցել նաև կադրային փոփոխություններ, բայց պատկերը նույնն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում