Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Արևմուտքին դեմ գնալը կործանարար կլինի Հայաստանի համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանս է անցկացրել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն:

Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները։ «Հանդիպումը քննարկվել է ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում հատուկ ծառայությունների փոխգործակցության արդիական հարցերը ՝ մեր պետությունների վրա կոլեկտիվ Արևմուտքի կործանարար ազդեցության և դրսից բռնի կերպով «ժողովրդավարություն» ներմուծելու  փորձերի համատեքստում», –  ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ Հայաստանի մասնակցությունը Արևմուտքի դեմ քայլերում խիստ վտանգավոր է համարում․«Ինձ համար մտահոգիչ է նաև, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանը հարց է դնում՝ Եվրամիությանը պատասխան տալ այն սանկցիաների համար, որոնք ԵՄ-ն կիրառեց Բելառուսի ռեժիմի դեմ։ Քանի որ Բելառուսում մարդու իրավունքների ոլորտի հետ կապված վիճակը սարսափելի է՝ Եվրամիությունն այդ սանկցիաներն ուժեղացրեց։ Հիմա ԵԱՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանը հարց է դնում՝ ԵԱՏՄ պետություններն անպայման պատասխանեՆ ԵՄ-ի սանկցիոն քաղաքականությանը։ Փաստորեն ԵԱՏՄ անդամ  հինգ երկրներից պահանջում են, որ իրենք, կոպիտ ասած, հակահարված տան Եվրամիությանը։ փաստորեն այդ տենդենցը հիմա կա, Ռուսաստանն ուզում է այդ թվում նաև Հայաստանին ներգրավվել Արևմուտքի դեմ ուղղված քայլերին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ ԱՊՀ երկրների մեջ են մտնում նաև Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, բայց նրանք Արևմուտքի դեմ գործողություններում չեն ներքաշվի․«Չեմ կարծում, որ իրենք շատ լուրջ կընդունեն Ռուսաստանի առաջարկները։ Իսկ մեզ համար, թե՛ ԱՊՀ-ի և թե՛ ԵԱՏՄ-ի շրջանակներում նման նախաձեռնությունները վտանգ են պարունակում։ Դրանք հայ ժողովրդի ու Հայաստանի համար շատ լուրջ վտանգներ են ներկայացնում։ Ես չեմ կարծում, թե Պուտինի ասածն օրենք է ԱՊՀ  երկրների հատուկ ծառայությունների համար, բայց եթե մենք   ենթարկվենք այդ ամենին՝ ծանրագույն վիճակում կհայտնվենք»։

Քաղաքագետը շեշտում է՝ մեզ աջակցողը  Արևմուտքն է, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները․ «Եվ աջակցող են ոչ միայն ֆինանսական, տեխնիկական ու փորձագիտական մակարդակում, այլ նաև պաշտպանում են, որ մեր անկախությունը չկորցնենք։ Նույն Ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի ֆորմատի աշխատանքների վերսկսումը եղավ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պահանջով։ Ուրեմն այո՛,  մենք ծանր վիճակում ենք , բայց պետք է դիմադրենք, մեր ինքնիշխանությունը պաշտպանենք։ Ոչ ոք չի պահանջում, որ դու ենթարկվես Պուտինի ասածին։ Նրանք այն մարդիկ են, որոնք բաց տեքստով ասում են, որ Ղարաբաղն Ադրբեջան է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում