Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Կորոնավիրուսը մեզ մոտ խլել է պատերազմից շատ կյանքեր և դեռ կխլի․ միակ ելքը պատվաստվելն է

«Առաջին լրատվականը»  զրուցել  է համաճարակաբան Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ:

-Պարոն Մելիք-Նուբարյան,  վերջին 10-14-օրյա վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում  համաճարակային վիճակը  վատթարացել է. Եվրամիության չափանիշներով մոտենում ենք վառվող կարմիր գծին. դեպքերը աճել են մոտ 50 տոկոսով, հոսպիտալացման կարիք ունեցող կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդը սպառված է, հարյուրավոր հիվանդներ սպասում են մահճակալի ազատվելուն,  բարձրացել  է մահվան և վարակվածության տեմպերը. վերջին մեկ շաբաթում մահվան թվերը տատանվում է 30-40-ի միջակայքում, հիվանդությունը երիտասարդացել է: Ինչո՞վ է պայմանավորված աճը:

-Մենք կանխատեսում էինք, որ եթե պատվաստումային գործընթացը և հակահամաճարակային վարքագիծը մնա նույն վիճակում, մարտ-փետրվար ամսից  և հակահամաճարակային գալիք 4-րդ ալիքը լինելու է ավելի սաստիկ, ցավոք,այդպես էլ եղավ: Այդ պատճառով էլ ինտենսիվորեն հորդորում էինք պատվաստվել: Ամբողջ աշխարհում է 4-րդ ալիքը, բայց, ի տարբերություն մեզ, այնտեղ պատվաստման թվերը անհամեմատ բարձր են, իսկ մահացածությունը նվազել է և հոսպիտալացման խնդիրն էլ կրիտիկական չի:Այս պահին ամենակարաևորը՝պատվաստումների հանդեպ և հակահամաճարակային կանոնների պահպանման հանդեպ աչալրջություն ցուցաբերենք:Որոշակի դեր էլ ունեն թեստավորումների քանակի ավելացումը: Մենք մի քանի օրից միայն  կիմանանք  պատվաստման նոր տվյալները, կիմանանք՝ կառավարության խստացումները ինչ արդյունք են տվել: Զարգացած երկրներում կա համաձայնություն, որ կորոնավիրուսի դեմ միակ բուժումը պատվաստումն  է և գնում են այդ ուղղությամբ,այլընտրանքը՝ բնական իմունիտետն է, որը երկու տարում արժանանալու  է 40000 կյանքեր: Վարակելիության ցուցանիշի աճը կապում ենք ուսումնական հաստատությունների բացման հետ, մի քանի հազար մարդ ակտիվ շփման մեջ մտան ,բացի այդ եղանակի հետ կապված ավելի շատ ժամանակ են անցկացնում ներսում և վիրուսը ավելի արագ է տարածվում  նպաստավոր պայմաններում, հիմնական գործոններից է նաև ընդամենը 6 տոկոս պատվաստումների ցուցանիշը, որով չենք կարող եզրակացություն կատարել: Մենք անընդհատ զգուշացրել ենք,որ «դելտա» շտամը ավելի արագ է տարածվում,ավելի շատ մարդ է վարակում, բայց մարդիկ չցանկացան  լուրջ  ընդունել,  հավատալ, որ այն օդի մեջ հնչող դատարկ խոսք չէ: Պետք է ի վերջո հասկանալ՝սա համապետական արհավիրք է. պետք է վեր կանգնել անձնական, քաղաքական, սոցիալական շահերից, անձեռնմխելի իրավունքներից և պատասխանատվություն ցուցաբերենք այլ մարդկանց կյանքերի համար: Ի վերջո այն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ  խլել է պատերազմից շատ կյանքեր և դեռ կխլի, դեռ շարունակվում է, վերջացած չէ: Խայտառակություն է, որ այսպես մաղվելով գնում ենք: Սա անթույլատրելի է մեր փոքրաթիվ բնակչությամբ երկրի համար:

Որակական ի՞նչ տարբերություններ կան  պատվաստանյութերի մեջ. արդարացված են տարածվող միֆերը  մեկի արդյունավետության, մյուսի՝վնասակարության վերաբերյալ և ընդհանրապես պատվաստանյութերի անվստահելիության, վտանգավորության, օրգանիզմում լուրջ փոփոխություններ առաջացնելու՝ վերարտադրողական առողջության, նույնիսկ ԴՆԹ-ի վրա ազդելու  մտավախությունների առումով: Երբ կնահանջի վիրուսը:

-Որակական տարբերություններ չկան,կան որոշակի առանձնահատկություններ,օրինակ՝ մեկը «դելտայի» հանդեպ արդյունավետ է, մյուսը մի քիչ պակաս,կամ մեկը մի-երկու տոկոսով ավելի արդյունավետ է ինչ-որ բանով, մյուսը շատ քիչ չափով զիջում է: Ընդհանուր առմամբ բոլոր պատվաստանյութերը հավասարապես վստահելի են, անվտանգ,արդյունավետ: Բոլորն էլ համապատասխանում են  ստանդարտներին: Բոլոր կիրառվող պատվաստանյութերը անցել են հետազոտության փուլերով, և բոլորի դեպքում էլ հաստատ կարող ենք ասել օգնում են չհոսպիտալացվել, չմահանալ կարևորը, նաև՝չվարակվել: Աշխարհում արդեն 6 մլրդ պատվաստվել են, և հաստատ միամիտ չեն, որ գնացել են այդ քայլին: Մի քանի տարվա մեջ բնականաբար վիրուսը կնահանջի, բայց չենք կարող  բնական ձևով իմունիտետ ձեռք բերելու համար  հազարավոր մահեր տալ: Միֆերը միայն հայկական մտածելակերպի  առանձնահատկությունը  չեն, միայն մեր իրականությանը չեն բնորոշ, ամբողջ աշխարհում է այդպես, բայց մեզ մոտ այլ կարգի չափերի և բնույթի է: Պատճառների խմբի մասին պետք է պարզեն  սոցիոլոգները,  պետք է ուսումնասիրեն, այն դուրս է առողջապահության համակարգից, ավելի շուտ՝անվտանգության խնդիր է, որովհետև վաղը այդ միֆերը կլինեն այլ երևույթների նկատմամբ, որոնց բախվում ենք մեր կյանքում և կան այդպիսիք հասցնում են մեզ տխուր իրավիճակների: Ես այդ խմբում  որպես պատճառ կնշեի հայերիս կողմից  ցածր պատասխանատվությունը մեր առողջության հանդեպ, սոցիալական պայմանները, աղքատության բարձր ցուցանիշը, որի պատճառով մարդկանց համար առողջության հարցերը վերջին տեղում են, ապրուստ հայթայթելու հոգսերի համեմատ, մեր հակվածությունը ընկալելու այն տեղեկատվությունը, որ ուզում են հավատան, ընկալեն, քան իրականությունն է. նրանք ավելի շատ ուզում են հավատան, որ Բիլ Գեյթսի դավադիր ծրագիրն է, կամ գիտնականները մեր գենետիկան փոխում են կապիկների գենետիկայով: Այս մտահոգիչ  իրավիճակում հայտնվելու մեջ դեր  ունի նաև պետության կողմից հակահամաճարակային ջանքերի, կառավարման, վերահսկողության  անարդյունավետությունը և իհարկե, խնդրի քաղաքականացվածությունը:

Ինչպե՞ս կգնահատեք պատվաստման տեմպերը կառավարության խստացումներից հետո: Ընդհանրապես ինչպե՞ս կգնահատեք իշխանության կողմից տարվող հակահամաճարակային  պայքարի գործընթացը: Արդյունավետության բարձրացման համար ի՞նչ միջոցներ է անհրաժեշտ ձեռք առնել:

-Երբ ասում եմ արդյունավետ չեն մեկ ու կես տարվա ջանքերը, նկատի ունեմ առաջին հերթին հասարակության հետ հաղորդակցվելու, բացատրական աշխատանքներ տանելու, օպերատիվ տեղեկատվությամբ ապահովելու հարցերում բացթողումները և գերակտիվ հակաքարոզչությունը, պայքարի քաղաքականացվածությունը: Այս ամենին գումարած՝ բացասական դեր ունեցավ պատերազմի աղետն ու հետպատերազմյան ճգնաժամը: Այնուամենայնիվ, փաստ է, որ պատասխանատու մարմինները  չկարողացան հասկացնել ամենապարզ ու կարևոր իրողությունները. կորոնավիրուսը վտանգավոր է, հակահամաճարակային կանխարգելիչ միջոցներն ու կանոնները կարևոր են, կարելի է կանխել հակահամաճարաակային վարքագծով՝դիմակ կրելով, հիգիենայի պահպանումով պատվաստումը ամենաարդյունավետ, անվտանգ միջոցն է վիրուսի դեմ, որը ապահովում  է հիվանդանալը, հիվանդության ծանր և անդառնալի ընթացքը:Դրա համար պետք էր լուրջ, հետևողական  աշխատանք տանել նույն իրավաբանական համայնքի հետ, մշակութային գործիչների, կրթական,իրավական  ոլորտի, քաղաքական ուժերի, գիտական, մտավորական համայնքի ներկայացուցիչների  հետ  և այլն:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում