իլիջանում դեռևս շարունակվում է ՏԻՄ ընտրությունների հաշվարկը։ Ընտրությանը մասնակցել է 8085 ընտրող։
Չնայած արդյունքները վերջնական չեն ամփոփվել, բայց ՔՊ կուսակցությունն արդեն ըստ նախնական տվյալների հավաքել է ավելի քան 4100 ձայն, որը ձայների 50%֊ից ավելին է։
«Հայրենիք» կուսակցությունը պարտվել է։ Դիլիջանում Արթուր Վանեցյանի ղեկավարած ուժն առաջադրել էր «Հայրենիք» կուսակցության՝ Դիլիջանի համայնքային կառույցի ղեկավար Արմեն Օրդինյանի թեկնածությունը։