Գորիսում ընտրակաշառքի մասին բոլոր ահազանգերը վերաբերում են «Առուշ Առուշանյան» դաշինքին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Իրազեկ քաղաքացիների միավորում ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը անդրադառնալով նաև այս պահին Առուշանյանի շտաբում տիրող իրավիճակին
«Ես չգիտեմ, թե որքանով Առուշ Առուշանյան դաշինքի շտաբում տեղի ունեցող խուզարկությունը կապ ունի, որոնց մասին մենք գիտենք: Կարծում եմ, որ կապ ունի: Մենք այսօր ենք ստացել ահազանգերը, որոնք մենք ենք ստացել, ոստիկանությունը տեղեկացվել է»,- ասաց Իոաննիսյանը:
Հարցին, թե այսօր էլ եք ստացել ահազանգեր ընտրակաշառք բաժանելու առնչությամբ Իոսաննիսյանն ասաց, որ այո, այսօր էլ ենք ահազանգ ունեցել՝ հստակ տեղով , ժամով, անձանցով: