Wednesday, 24 04 2024
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել

Կամավոր ատեստավորման միայն փորձնական փուլի արդյունքով շուրջ 500 ուսուցիչ 30-50 տոկոս հավելավճար կստանա. Ժաննա Անդրեասյան

Կամավոր ատեստավորման միայն փորձնական փուլի արդյունքով շուրջ 500 ուսուցիչ արդեն իսկ 30-50 տոկոս հավելավճար կստանա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Ուսուցիչների վարձատրության խրախուսման համար 2012 թվականից գործում է տարակարգի շնորհման մեխանիզմը, որով առաջին տարակարգի դեպքում գործում է 10 տոկոս հավելավճար, երկրորդ տարակարգի դեպքում՝ 20, երրորդի դեպքում՝ 30 և չորրորդի դեպքում՝ 50։

Համարյա 10 տարում տարակարգ է ստացել ուսուցիչների ընդամենը շուրջ 7 տոկոսը։ Ընդ որում, երրորդ աստիճանի տարակարգ առաջին անգամ շնորհել ենք միայն նախորդ տարի՝ երկու ուսուցչի և այս տարի՝ մեկ ուսուցչի։ Կանխեմ հարցերը՝ այդ տարակարգի համար դիմումներն են քիչ։ Բավական քիչ են նաև երկրորդ տարակարգ ունեցող ուսուցիչները։ Չորրորդ տարակարգ ունեցող ուսուցիչ չկա։

Այսպիսով՝ ունենք մի համակարգ, որ կարծես միայն փաստաթղթային է, սակայն իրականում ուսուցիչների խրախուսման գործուն մեխանիզմ չէ՝ ո՛չ հավելավճարի չափով, ո՛չ պայմաններով։
Կամավոր ատեստավորման միայն փորձնական փուլի արդյունքով շուրջ 500 ուսուցիչ արդեն իսկ 30-50 տոկոս հավելավճար կստանա։

Այսքան տարիների ընթացքում, ինչպես նշեցի, դրա ներքին շեմը՝ 30 տոկոս, հասանելի է եղել երրորդ տարակարգ անցյալ ու այս տարի ստացած երեք ուսուցչի։ Իհարկե, կամավոր ատեստավորման գործընթացում անհրաժեշտ են շտկումներ։ Փորձնական փուլը ցույց տվեց՝ ինչպիսին պետք է լինեն դրանք։ Բայց բարելավման արդյունքում այն կարող է դառնալ վարձատրության խրախուսման իրական գործիք։

Միաժամանակ, այսօր էլ ունենք ուսուցիչներ, որ թե՛ տարակարգ ունեն, թե՛ նաև կամավոր ատեստավորման լավ արդյունք։ Այս ուսուցիչների համար կուտակային խրախուսանքի չափը կարող է հասնել աշխատավարձի 70-80 տոկոսին։

Իհարկե, բավարար չի։ Բայց հնարավորություն է, որից կարող է շահել թե՛ ուսուցիչը, թե՛ սովորողը՝ որպես ուսուցչի մասնագիտական զարգացման անմիջական շահառու»,- գրել է Անդրեասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում