«Թալիբան» արմատական շարժումը խոստանում է մոտ ապագահում թույլ տալ աղջիկներին հաճախել միջնակարգ դպրոցներ: Associated Press-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը ՄԱԿ -ի կենտրոնակայանում լրագրողներին ասել է ՅՈՒՆԻՍԵՖ -ի գործադիր տնօրենի տեղակալ Օմար Աբդին, որն անցյալ շաբաթ այցելել էր Քաբուլ:
Աբդիի հայտարարությամբ՝ երկրի կրթության նախարարն իրեն հավաստիացրել է, որ թալիբներն աշխատում են «շրջանակային սկզբունքների» շուրջ, որը թույլ կտա բոլոր աղջիկներին ուսումը շարունակել վեցերորդ դասարանից հետո:
ՄԱԿ -ի տվյալներով՝ երկրի 34 նահանգներից հինգն արդեն համապատասխան որոշում է կայացրել:
Աֆղանստանում թալիբների առաջին կառավարման օրոք (1996-2001թթ.) արմատականներն արգելել էին աղջիկներին և կանանց կրթություն ստանալ: Նրանց զրկել էին նաև աշխատանքի և կարիերայի իրավունքից: