«Ես արդեն մասնակցել եմ ընտրությանը, տվել եմ իմ քվեն»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գորիսի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցը
«Խախտումներ այդ պահին չեն եղել: Եթե լինեն խախտումներ անպայման արձանագրվելու են: Մթնոլորտը շատ բարձր է, մարդկանց տրամադրությունը լավ է, եղանակային պայմանները բարենպաստ են: Ինձ թվում է ժողովուրդը ակտիվ մասնակցություն կունենա ընտրություններին: Օրվա վերջում էլ կիմանանք ում վստահեցինք համայնքի ղեկավարի պատասխանատվությունը կրելը»,- ասաց թեկնածուն՝ հավելելով, որ իր գերնպատակը համայնքի զարգացումն է: