Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

ՍԴ-ն կարող է վիճելի համարել միայն պարգևավճարների կիրառման կարգն ու սկզբունքը, ոչ թե իրավաչափության հարցը

Ինչպես տեսնում ենք, 8-րդ գումարման ԱԺ խորհրդարանական ընդդիմությունը աչքի է ընկնում իշխանության ընդունած կարևորագույն,հատկապես հանրային հնչեղություն ունեցող  հարցերին վերաբերող  օրենքների հետևողական քննադատությամբ, բոյկոտմամբ իրավական ճանապարհով վիճարկումներով: Այս անգամ   առանձնացրել ենք երկուսը՝ սեպտեեմբերի 24-ին Աժ-ի կողմից հաստատված »Համայնքների խոշորացման» օրենքի նախագիծը և պարգևավճարների համակարգի վերանայման,պատգամավորներին տրամադրվող  ամսական 250000  ձեռքի  գումարի իրավաչափության հարցերը:

Առաջինի դեպքում ընդդիմության կողմից որպես փաստարկներ,հիմնավորում՝ նշվում է մի կողմից՝ տեղական հանրաքվեի միջոցով համայնքների  կամարտահայտոության  սահմանափակման խնդիրը, և մյուս կողմից՝ թե՛ համայնքների, թե՛ խոշորացման տրամաբանության ընտրությունը պարզ, տեսանելի քաղաքական, խիստ քաղաքական` անցանկալի ՏԻՄ ղեկավարների հեռացման նպատակի հետապնդումը; Պարգևավճարների համակարգի վիճարկումը, ըստ Հայասստան խմբակցության պատգամավոր Արմեն Վարդևանյանի, վերաբերում է 250 հազար դրամները պատգամավորներին փաստացի՝ որպես աշխատավարձ տրամադրելուն, որի իրավաչափ նպատակը սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում առհասարակ հասկանալի չէ եւ ընդունելի էլ չէ: Երկրորդ հանգամանքը, պարգեւատրման համակարգն է: Պարգեւատրման համակարգը վիճարկվելու է, ըստ էության ամբողջությամբ, բայց այն մասով, որը վերաբերում է քաղաքական պաշտոնյաներին՝ այսինքն՝ հանրապետության նախագահ, վարչապետ, նախարարներ, նախարարի տեղակալներ, պատգամավորներ, բոլորի մասով՝ պարգեւատրման ինստիտուտը վիճարկվում է, որովհետեւ մենք այստեղ չենք տեսնում, որ կարող է լինել իրավաչափ բնույթի գործողություն: Պարգեւատրումը տրամադրվում է կատարողականի համար, պատգամավորներին ինչի՞ համար պետք է ստանան;

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Համայնքների խոոշորացման նախագծի  իրավաչափությանը առնչվող ընդդիմության բարձրացրած խնդիրների մասին իրավապաշտպան,փորձագետ Վարդինե Գրիգորյանն ընդգծեց, որ սահմանադրականության խնդիր ինքը չի տեսնում այստեղ, քանի որ  ՀՀ նախագահն արդեն ստորագրել է և համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքն արդեն ուժի մեջ է, բացի այդ, Սահմանադրության հետ համապատասխանեցված է, հակասություն չունի՝ ըստ էության: «Այս օրենքի բողոքարկումը  ավելի շուտ պոպուլիստական  դրսևորում  կհամարեի: Իրականում տեղական հանրաքվեները հանելու օրենքի դեմ բողոքում են ուժեր, որոնք իրենք են հանել այս Սահմանադրոությունից: Պարզաբանեմ, որ մինչև 2015 թվականը Սահմանադրությունը նախատեսում էր նաև տեղական հանրաքվե, բայց 2015 թվականի վերափոխված Սահմանադրությունով արդեն հանրաքվեներով լուծվող հարցերից հանվել է վարչատարածքային  բաժանմանը վերաբերող դրույթը: Այս հարցում սահմանադրական օրենքը իշխող ուժի վրա թողել է որոշակի  կամավոր հանձնառություն ՝ անպայման հաշվի առնելու  համայնքների կարծիքը, համայնքների  լսումներով ավագանու որոշումները,բայց քանի որ օրենքի ուժի պարտադրանք հանվել է, տարիներ ի վեր այդ  լսումները վերածվեցին խիստ ձևական,կեղծ գործընթացների: Պետք է ցավով նշեմ, որ  այս հարցում մեզ մոտ ընդունված հակաժողովրդավարական  վատ ավանդույթները հաղթահարել չի հաջողվում: Վերջին տարիներին էլ  համայնքների մեծ մասում խոշորացման վերաբերյալ լսումները պատշաճ չեն կազմակեպվել, բավարար ժամանակ չի տրամադրվել գործընթացին: Այնուամենայնիվ, սահմանադրությամբ  սույն օրենքի հետ կապված  իրավաչափության խնդիր չի ստեղծում»:

Պարգևավճարների ինստիտուտի վիճարկման առումով տիկին Գրիգորյանը  նշեց, որ այս հարցում ևս սահմանադրականության խնդիր, հակասություն չի տեսնում: Ըստ փորձագետի՝ հաշվի առնելով հարցի հանրային լայն հնչեղությունը, դրա հանդեպ զգայուն վերաբերմունքը, բացասական տրամադրվածոությունը, հակասական մեկնաբանությունները ու անհաշիվ շահարկումները՝ այստեղ գործ ունենք ընդգծված պոպուլիզմի, քաղաքական միավորներ շահելու, քաղաքական իշխանությանը վարկաբերելու  նպատակի հետ:«Ես այն քիչ մարդկանցից եմ, ով դեմ չէ, խնդիր չի տեսնում  պարգևատրման համակարգի,պատգամավորներին, այլ պաշտոնյաներին  լրացուցիչ  վճարներ տրաամադրելուն: Ես ավելի հակված եմ, որ  որոոշ դեպքերում դա ձևակերպվի որպես սովորական աշխատավարձ, քանի որ,ըստ ինձ, որոշ պաշտոնների համար սահմանված  աշխատավարձը  ցածր է և շատ նորմալ է »:

Վ. Գրիգորյանի կարծիքով այս համակարգում ավելի շատ խնդիր կա վերաբաշխման մեխանիզմների, թե պարգևավճարները ինչ աշխատանքի, ինչ  արժանիքի  համար են տրամադրում: Կարծես թե բոլորը այս խնդիրների հետ համաձայն են, բայց անընդհատ շահարկում են: Չգիտեմ՝ ինչն են վիճարկում այստեղ, ինչ իմաստ ունի, երբ բավականին մեծ հարստության տիրապետող անձինք են դեմ արտահայտվում, քննադատում  պարգևավճարները, մեղմ ասած տարօրինակ է:  Մեզ նման հասարակ մահկանացուները հրաշալի գիտեն, որ օրենքը բողոքողներին պետք չէ այդ գումարը, նրանք չունեն որևէ ֆինանսական խնդիր, բայց կան շատ պատգամավորներ,որ իրենց միակ եկամտի աղբյուրն է պատգամավորի աշխատավարձը, կամ կան Երևանում  վարձով ապրող պատգամավորներ ,ովքեր պիտի հոգան նաև վարձերի հետ կապված առօրյա սոցիալական խնդիրներ, բացի այդ, գաղտնիք չէ, որ պատգամավորի աշխատանքը բավականին ներկայացուցչական  է, պահանջում է լրացուցիչ  ծախսեր: Եթե այդ բողոքողների  համար դա խնդիր չէ, չի նշանակում՝ հաշվի չպետք է առնեն այդ խնդիրը ունեցողների կարիքները:

Իրավապաշտպան  Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ պարգևավճարների համակարգի  ՍԴ-ում  վիճարկելու հիմք  չի տեսնում,ընդհանրապես՝ ոչ էլ սահմանադրականության խնդիր: Նրա  դիտարկմամբ՝ խնդիրը  կիրառման  գործընթացի հիմնավորվածության մեջ է .«Պարգևավճարը պետք  է կոնկրետ գործողության համար  տրամադրվի, ոչ թե համատարած,իսկ այսպես պարգևավճարի գաղափարը կորցնում է իր իմաստը: Ընդհանուր առմամբ պարգևավճարի երևույթը ողջունելի է, եթե այն տրամադրվում է հավելյալ արժեք ստեղծելու,նշանակալի արդյունքով աշխատանքի  համար և Սահմանադրական դատարանը,կարծում եմ, կարող է վիճելի համարել միայն պարգևավճարի կիրառման կարգն ու սկզբունքը  և ոչ թե իրավաչափության հարցը: 250000-ի տրամադրման վերաբերյալ միշտ ասել եմ՝չպետք է համատարած լինի,և մանավանդ առանց հաշվետվության,քանի որ դա հակասում  է թափանցիկ և հաշվետտոու կառավարման ժողովրդաավարաական սկզբունքին»,-հավելեց  Ա.Սաքունցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում