Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Ալիևի հայտարարությունները կեղծ են. նա փորձում է խուսափել պատասխանատվությունից

 «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Արա Շահվերդյանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել է դեպի Եվրոպա թմրաշրջանառություն կազմակերպելու մեջ: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը, ի՞նչ նպատակ է այն հետապնդում:

Ադրբեջանի նախագահի արտահայտությունները Հայաստանի և Իրանի վերաբերյալ կեղծ են և երկու երկրների նման հարցով համագործակցությունը բացառվում է։

Մինչդեռ, Իրանը և Հայաստանը մշտապես համագործակցություններ են ծավալել թմրանյութերի դեմ պայքարի ապօրինի շրջանառությունը կանխարգելման ուղղությամբ։ Այդ մեղադրանքը կեղծիք է, ընդհանրապես Ադրբեջանի նախագահը փորձում է խուսափել պատասխանատվությունից՝ այդ երկրի կողմից Գորիս- Կապան ճանապարհին իրանական բեռնատարների համար խոչընդոտներ առաջացնելու և իրանցի վարորդների ձերբակալման հարցին լուծում չտալու վերաբերյալ։

Ադրբեջանը շարունակում է վարել իր ծավալապաշտական քաղաքականությունը և, դրա վկայությունը թուրքական և իսրայելական ուժերի համագործակցությամբ դեպի Նախիջևան նկրտումներն են։

Նախօրեին ՀՀ նախագահի հրամանագրով հետ է կանչվել Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը: Ձեր կարծիքով ինչո՞ւ: Որքանո՞վ էր դա պայմանավորված նրանով, որ Թումանյանը սերտ առնչություններ ունի ՀՅԴ-ի հետ: Ինչ ակնկալիքներ ունեք նոր դեսպանից։

Ընդհանրապես բոլոր դեսպանները երեք տարով են իրականացնում տվյալ երկրում դիվանագիտական առաքելությունները, մինչդեռ պարոն Թումանյանը Իրանում ՀՀ դեսպան էր նշանակվել արդեն 6 տարի։ Պարոն Թումանյանը գնահատելի առաքելություն իրականացրեց Իրանում որպես դեսպանի իր պաշտոնում։ Այս տարիների ընթացքում շարունակվեց զարգանալ Իրան- Հայաստան բազմակողմանի հարաբերությունները, հակառակ կորոնավիրուսային համավարակի բերումով ստեղծված իրավիճակի, տնտեսական հարաբերությունները նույնպես շարունակ զարգացում արձանագրեցին։ Ապրանքաշրջանառության աճ նույնպես գրանցվեց։ Պարոն Թումանյանը ունի դիվանագիտական առաքելություն իրականացնելու մեծ փորձ, ապագայում նա կարող է ստանձնել այլ դիվանագիտական առաքելություններ։ Ինչ վերաբերում է ԻԻՀ-ում ՀՀ նոր դեսպանին, ապա ակնկալիքներն այն են, որ պարոն Արսեն Առաքելյանը նույնպես կշարունակի ջանքեր գործադրել Իրան- Հայաստան հարաբերությունների առաջընթացի ուղղությամբ։ Համոզված եմ, որ այդպես կլինի։ Նոր և դրական զարգացումների ակնկալիքներ ունենք՝ հանուն հայ-իրանական հարաբերությունների մերձեցման:

Իրան-Հայաստան հարաբերությունների ներկա փուլն ինչպե՞ս եք գնահատում։

Իրանի և Հայաստանի դրացիական և բարեկամական հարաբերությունները ունեն պատմական անցյալ և մեծ ներուժ։ Իրան- Հայաստան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում և ես բարձր եմ գնահատում հայ-իրանական համագործակցությունը, որը հիմնված է դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Վերջին տարին հակառակ կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակի, երկու երկրների միջև տնտեսական համագործակցության և առևտրաշրջանառության ծավալները շարունակել են աճ արձանագրել։ Բնականաբար, իրացված չէ ամբողջ ներուժը և առկա են հսկայական հնարավորություններ, առհասարակ հայ-իրանական առևտրատնտեսական և ամենատարբեր ոլորտի հարաբերություններն ավելի մեծ ներուժ ունեն, և դրանք պետք է առավելագույն արդյունավետությամբ օգտագործել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում