Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հետ են մղել ծովահենների հարձակումը իրանական լցանավի վրա Ադենի ծոցում: Այդ մասին շաբաթ օրը Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար Ամիր Շահրամ Իրանին:
«Հատուկ ջոկատների շնորհիվ մեզ հաջողվեց հետ մղել ծովահենների հարձակումը իրանական լցանավի վրա Ադենի ծոցում», – ասել է նա:
Զինվորականը նշել է, որ հարձակմանը մասնակցել է ծովահենների 5 նավ:
«Բաց կրակի պատճառով այդ լողացող օբյեկտներին հաջողվեց հեռացնել զգալի տարածության վրա», – ավելացրել է նա:
Իրանը նշել է, որ «լցանավը հեռացել է վտանգավոր տարածքից»: