Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգալի ներդրում է ունեցել Սիրիայում ճգնաժամի լուծման գործում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, շաբաթ օրը Ստամբուլում, Huber նստավայրում Մերկելի հետ բանակցություններից հետո: Նա հույս է հայտնել, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Անգելա Մերկելի՝ Թուրքիայի հետ համագործակցության հաջող ընթացքը:
«Թուրքիան նպատակ ունի Գերմանիայի հետ առևտուրը հասցնել տարեկան մինչև 50 միլիարդ դոլարի: Գերմանիայի թուրքական համայնքը՝ մեր երկրների ընդհանուր ժառանգությունը, մնում է Անկարայի և Բեռլինի կապերի կարևոր կամուրջ »,- ասել է նախագահ Էրդողանը:
Նա ուշադրություն է հրավիրել փախստականների և անօրինական միգրանտների հոսքի առումով Թուրքիայի վրա դրված բեռի վրա:Վերջին տարիներին Թուրքիան փախստականների հարցում վերածվել է մի տեսակ «հյուրատան», հայտարարել է Էրդողանը:
ԵՄ-ն կշարունակի աջակցել Թուրքիային անօրինական միգրացիայի հարցում,- հայտարարել է Մերկելն ու իր հերթին նշել, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև կապերը միշտ հիմնվել են փոխշահավետության սկզբունքների վրա: Վստահություն է հայտնել, որ Գերմանիայի դաշնային նոր կառավարությունը այս հարցին մոտենալու է նույն դիրքորոշումից: