Ուրբաթ օրը Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 33,208 նոր դեպք: Նախորդ օրը գրանցվել էր մոտ 32 196 դեպք, այս մասին են փաստում COVID-19-ի դեմ պայքարի շտաբի տվյալները:
Ռուսաստանում համավարակի ամբողջ ընթացքում հաստատվել է COVID-19-ի 7,958,384 դեպք: Ընդհանուր առմամբ, պանդեմիայի ընթացքում ապաքինվել է 6,981,907 հիվանդ: Նախորդ օրը դուրս է գրվել 22 268 մարդ:
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ երկրում ավելի քան 51 միլիոն ռուսաստանցի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչով: