ՀՀ դատախազությունը հայտնում է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում 2020թ–ի փետրվարից մինչև 2021թ–ի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 25 քրեական գործ, որոնցից 1–ի վարույթը կասեցվել է, 7–ի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով։ Քննված քրեական գործերով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 48 անձ, որոնցից 5-ն ունեցել են «օրենքով գողի» կարգավիճակ: Թեմայի շուրջ Առաջին լրատվականը զրուցել է քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանի հետ։