Thursday, 28 03 2024
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Մինսկի խմբի համանախագահության նոր փաստաթուղթ. Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը

Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ, Երևանում հայտարարել է այդ երկրի նոր դեսպան Անն Լույոն: Նա չի ներկայացրել այդ աշխատանքի մանրամասներ, նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում, որը զբաղվում է արցախյան հարցով, իր երկիրը ներկայացնում է ոչ թե ինքը, այլ Ստեֆան Վիսկոնտին:

Նա միայն նշել է, որ համանախագահ երեք երկրները աշխատում են միասին և Մինսկի խմբի համանախագահությունը արդեն իսկ ակտիվացած է, ինչի վկայությունն ըստ դեսպան Լույոնի, Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումներն էին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունն անշուշտ առաջացնում է բազմաթիվ հարցեր, կապված թե հնարավոր մշակվող համաձայնագրի բովանդակության, շեշտադրումների, թե ընդհանրապես համանախագահության գործունեության հետ:

Բանն այն է, որ Մինսկի խմբի համանախագահների համատեղ աշխատանքին զուգահեռ, ակնառու է ռեգիոնում այլ ձևաչափերի շուրջ քննարկումների առկայությունը, եթե չասենք՝ անմիջական աշխատանքը: Մասնավորապես, վերջին օրերի իրանյան հայտնի թեմատիկայի շրջանակում ՌԴ արտգործնախարար Լավրովը Մոսկվայում ընդունելով իրանցի գործընկերոջը հայտարարեց 3+3-ի մասին, Վրաստանն է խոսում ռեգիոնալ միջնորդական հարթակի առաջարկի մասին, գործում է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի եռակողմ ձևաչափը: Ինչպե՞ս է այդ ամենը համադրվում Մինսկի խմբի ակտիվացող, կամ ըստ Ֆրանսիայի դեսպանի՝ ակտիվացած համանախագայության հետ: Կամ, ընդհանրապես համադրվու՞մ են, թե հակադրվում այդ իրողությունները: Այս, ինչպես նաև հնարավոր մշակվող համաձայնագրի բովանդակության վերաբերյալ հարցադրումները կամ հարցերը չունեն պատասխան: Ավելին, մինչ բովանդակությունը, ընդհանրապես հարց է, թե ինչ համաձայնագրի մասին է խոսքը:

Բանն այն է, որ առնվազն առերևույթ, Մինսկի խմբի համանախագահները ընդամենը փորձում են գոնե սկզբի համար միևնույն սեղանի շուրջ բերել Հայաստանն ու Ադրբեջանը և սկսել քննարկումներ: Հայաստանը շեշտադրում է կարգավիճակի հարցը, Ադրբեջանը հայտարարում, որ չկա այդպիսի հարց: Հրապարակային այս իրարամերժ  դիրքորոշումների պարագայում ի՞նչ համաձայնագրի մասին կարող է լինել խոսքը: Համենայնդեպս, համանախագահների ձևաչափում բովանդակային վերջին ակնարկը, որ արվել է, շաբաթներ առաջ տարածած հայտարարությունն էր, որով նրանք կողմերին կոչ էին անում գալ, նստել նույն սեղանի շուրջ՝ թեկուզ ամեն մեկն իր օօրակարգով ու առաջնահերթություններով: Այս պարագայում ի՞նչ կարգավորման համաձայնագրի մշակման մասին կարող է լինել խոսքը: Թե՞ այդ մշակումը իրականացվում է կողմերից անկախ, զուտ համանախագահ երկրների շրջանակում՝ Ֆրանսիա, ԱՄՆ ու Ռուսաստան, որի ամբողջացման պարագայում արդեն նրանք գործուն, հարկ եղած դեպքում ընդհուպ ազդեցություն ենթադրող քայլեր կանեն հակամարտող կողմերին այդ մշակումների շուրջ բերելու ուղղությամբ: Հնարավո՞ր է այդպիսի տարբերակ, այդպիսի փաստաթղթի մշակում: Եվ արդյո՞ք հենց դրանով է պայմանավորված նաև Մինսկի խմբի համանախագահության ակտիվացման գործընթացին զուգահեռ ռեգիոնալ այլ ձևաչափերի շուրջ որոշակի պտույտների հանգամանքը, որոնք ըստ էության միտված են առանցքը՝ համանախագահության ձևաչափի հետ կապված խնդիրները «սպասարկելուն»: Միարժեք որևէ բան ասելն անշուշտ բարդ է: Իհարկե, անկասկած է, որ ռեգիոնալ բավականին նկատելի դինամիկա ստացած զարգացումները հուշում են որևէ նոր իրադրության հասունացման և հնարավոր արձանագրման միտված ընթացքի մասին, մյուս կողմից սակայն գոնե առերևույթ նկատելի է տարամետ շահերի բավականին մեծ դիապազոն, ինչն էլ առաջացնում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում թե մշակվող հնարավոր որևէ համաձայնագրի իրատեսականության, թե ինքնին ձևաչափի հեռանկարի հաստատուն ուղենշի հետ կապված հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում