Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պայթյունավտանգ իրավիճակ հայկական ֆուտբոլում․․․

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հերթական սկանդալը գրանցվեց։ 9-րդ տուրի «Նոա»-«Սևան» մրցավեճում տեղի է ունեցե լբավական տհաճ միջադեպ, որը հնարավոր է ունենա նաև իրավական հետևանքներ։ Երեկ տեղի ունեցած մրցավեճից հետո ՀՖՖ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված է․ «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա»-«Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ: ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

Ցավով պետք է արձանագրենք, որ նմանատիվ երևույթներն արդեն իսկ սովերոկան են դարձել ։ Նման երևույթներն ամոթալի են և ստվեր են գցում հայկական ֆուտբոլի վրա։ Միանշանակ է, որ բռնությունը չպետք է տեղ ունենա սպորտում, բայց․․․։ Անհերքելի է նաև, որ բռնություններն ու միջադեպերը հետևանք են։ Հետևանքն են խայտառակ մրցավարության, որն արմատացել է մեր ֆուտբոլում։ Ունենք թերևս այսպիսի պատկեր։ Ակումբների սեփականատերերը անհատույց գումարներ ներդնելով մասնակցում են ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։ ՀՖՖ-ն իր հերթին կազմակերպելով մրցաշարերը չի կարողանում ապահովել դրանց թափանցիկ և բնականոն ընթացքը։ Ավելի ստույգ ՀՖՖ-ն չունի դրա համար անհրաժեշտ գործիքակազմ։ Ժամանակին մցավարները կատարում էին Ռուբեն Հայրապետյանի հրահանգները։ Տեղի ունեցած փոփոխություններից հետո թվում էր թե մրցավարության հետ կապված խնդիրները լուծում կստանան։ Այսօր սակայն ունենք միանգամայն տխուր պատկեր։ ՀՖՖ-ին մեղադրել մրցավարներին ուղորդելու մեջ բնականաբար ճիշտ չի լինի։

Հայաստանում այսօր ուղղակի չկան մրցավարներ, որոնք կարող են պատշաճ կերպով սպասարկել գոնե ներքին առաջնության հանդիպումները։ Իրավիճակն իսկապես կոլապսային է, իսկ խնդրի կարգավորման ուղիները՝ մշուշոտ։ Հայկական ֆուտբոլում կա դարպասապահների դեֆիցիտ, կենտրոնական հարձակվողի դեֆիցիտ։ Եթե այս հարցը լուծվում է օտարերկրացի խաղացողներով, ապա մրցավարների խնդիրը այս կերպ հնարավոր չէ լուծել։ Այո, կարևոր հանդիպումները սպասարկելու համար ՀՖՖ-ն բազմիցս հրավիրել է բարձրակագ մրցավարների։ Հասկանալի է սակայն, որ հնարավոր չէ ամբողջ մրցաշրջանի համար դրսից մրցավարների հրավիրել։ Ներկայիս իրավիճակը պայթյունավտանգ է։ Հայաստանի առաջնությունը փրկելու միակ տարբերակն այս պահին պրոֆեսիոնալ լիգայի ստեղծում է, որի համար ֆինանսական լուրջ միջոցներ են հարկավոր։ Այդ դեպքում սակայն ակումբները կորոշեն լիգան սպասարկող մրցավարական կազմը և ծեծկռտունքերը, հայոյանքները, տհաճ միջադեպերը գոնե կնվազեն։ Այսօր ակումբները խայտառակ մրցավարության համար մեղադրում են ՀՖՖ-ին, ինչը բնական է։

Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը ձեռնտու կլինի նաև ՀՖՖ-ին։ Հետևաբար առանց հապաղելու պետք է սկսել քննարկումներ առաջնությունը փրկելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում