Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Բաքուն «խաղաց» Թեհրանի հետ. Մերկելը դե ֆակտո հաստատեց դա

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունը որոշիչ փուլում է, Իսրայել կատարած այսպես ասած հրաժեշտի այցի ընթացքում հայտարարել է Գերմանայի հեռացող կանցլեր Անգելա Մերկելը: Նա նշել է, որ 2015-ին ձեռք բերված համաձայնությունը օգտակար էր, որը սակայն հետո կասկածի տակ դրեց ԱՄՆ նոր նախագահը:

Մերկելը նշել է, որ այդ գործում դեր է ունեցել նաև Իսրայելի կառավարությունը: Այն ժամանակ կառավարությունը գլխավորում էր Նաթանյահուն: Այժմ Նաթանյահուն վարչապետ չէ, նա ինչպես հայտնի է զիջել է կոալիցիոն նոր կառավարությանը: Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը, ինչպես նաև ԱՄՆ, Ռուսաստանն ու Չինաստանը չպետք է թույլ տան, որպեսզի Իրանը միջուկի հարստացման գործընթացում հասնի միջուկային սպառազինության հնարավորության: Իսրայելում Մերկելի հայտարարությունները վկայում են հերթական անգամ, թե խոշոր հաշվով ինչն է Իրանի շուրջ ներկայիս լարվածության այսպես ասած առանցքում կամ խորքում, որը դրսևորվում է ադրբեջանա-իրանյան լարվածության տեսքով, իսկ Հայաստանում ընկալվում է իբրև Իրանի ընդվզում «զանգեզուրյան միջանցքի» դեմ: Այն, որ այդ «միջանցքի» օրակարգը չի բխում Իրանի շահից ու հետաքրքրությունից, անկասկած է: Սակայն այստեղ կա մի հարց և հասկանալու անհրաժեշտություն, թե ի՞նչ էր սպասվում այդ «օրակարգի»  առնչությամբ, որ Իրանից պահանջեց այդպիսի զորավարժություններ և այսպես ասած լարվածության գեներացիա: Տեսանելի հողի վրա չկա ոչինչ, որը հիմք տա կարծելու կամ եզրակացնելու, որ «միջանցքի» հարցում սպասվում էր որևէ նոր զարգացում: Իհարկե միշտ հնարավոր է դիտարկել ադրբեջանա-թուրքական որևէ ագրեսիա, սակայն դա ևս տեսական դիտարկման շարքում էր, չկա որևէ իրական նախադրյալ, որը թույլ կտար այս պահին հավանական համարել այդպիսի մոտալուտ զարգացումը: Ըստ այդմ, ավելի ու ավելի խոսուն են նշանները, որ Թեհրանի համար «միջանցքը» այսպես ասած առիթ է, իսկ բուն պատճառները ավելի խորքային էին և Թեհրանը թերևս փորձում է միջուկային հարցում միջազգային ճնշմանը դիմակայել ռեգիոնալ մակարդակում որոշակի «պատնեշ» ձևավորելով, որպիսին կարող է լինել 3+3-ը:

Ուշադրության է արժանի, որ ամիսներ շարունակ ըստ էության լռության մատնված ձևաչափի վերաբերյալ խոսակցությունը ակտիվացավ միայն Իրանի գործողությունների, այսպես ասած իրան-ադրբեջանական լարվածության հետևանքով ստեղծված նոր մթնոլորտում: Այն, որ բուն խնդիրը հենց կապված է միջուկային ծրագրում վճռորոշ ժամանակահատվածի հետ, վկայեց դեռևս օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի զանգը Մոսկվա, որը ժամերով նախորդեց Իրանի արտգործնախարարի և ՌԴ նախարար Լավրովի հանդիպմանը: Այդ զանգի ընթացքում Բլինքենը խոսել էր միջուկային ծրագրի մասին, իսկ հաջորդ օրն արդեն ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարել էր, որ Իրանը պետք է վերադառնա բանակցության և ներկայիս վիճակը չի կարող ձգվել անվերջ: Այստեղ հատկանշական է այն, որ Բաքուն փաստորեն «խաղաց» իրավիճակի լարվածությունը գեներացնելու տրամաբանությամբ, այսինքն փաստացի դարձավ այդ գործում Թեհրանի «խաղընկերը», արդյո՞ք միայն «3+3»-ը ակտիվացնելու հաշվարկով, թե՞ Ադրբեջանին որոշակի փաստարկներ էին պետք նաև այլ հարցեր լուծելու համար: Այդ ֆոնին, Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Բաքուն ու Երևանը իրենց համար կարևոր գործընկերներ են և Թեհրանը չի գործի մեկի հետ մյուսի դեմ: Նա նշել է, որ առաջիկայում կայցելի Երևան ու Բաքու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում