Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Լռում ենք, որ հայ-վրացական հարաբերությունները չփչացնենք. Ինչու Գագիկ Գինոսյանին թույլ չեն տալիս մտնել Ախալցխա

Համացանցում  օրեր առաջ տարածվեց մի տեսանյութ, որտեղ մշակութային  գործիչ, ազգագրական պարերի հայտնի պարուսույց Գագիկ Գինոսյանը պատմում էր այն մասին, որ իրեն այլևս թույլ չեն տալիս մտնել հայրենի քաղաք Ախալցխա՝ հայրական տուն, և նույնիսկ չեն թույլատրում հատուկ հսկողության ներքո այցելել ծնողների շիրիմին։ Պարզվում է՝ պատերազմի ժամանակ,երբ Գագիկ Գինոսյանը ռազմաճակատում էր,Ախալցխայում  վախճանվել  է նրա մայրը, և նա այդպես էլ  չի կարողացել անձամբ հողին հանձնել իր մայրիկի մարմինը, Վրաստանի սահմանափակումների պատճառով պարտադրաբար միայն հեռվից է կարողացել սգալ իր մեծ  կորուստը, որովհետև անգամ այդ հանգամանքը չի փոխել Վրաստանի դիրքորոշումը: Ամենացավալին, սակայն,այն է, որ մեկ տարի անց էլ պարոն Գինոսյանին թույլ չի տրվել այցելել  իր մոր և այնտեղ հուղարկավորված հարազատների շիրիմներին: «Առաջին լրատվականը» այս առիթով կապ հաստատեց  Գագիկ Գինոսյանի հետ՝  պարզելու համար այդ իրողությունների  պատճառների  մասին և թե ինչ միջոցների է դիմել և դիմելու խնդիրը կարգավորելու համար: Արվեստագետը մեզ հետ զրույցում  նշեց. «Մենք լռում ենք, որ հայ-վրացական հարաբերությունները չփչացնենք, բայց… Ախր, հասկանում եք՝ ինձ չեն արգելել, իմ պետությանն են արգելել, իրենց բարեկամ համարող պետությանը…Ես հանցագործ չեմ, որ ինձ արգելեն կամ լրագրողը, արվեստագետը, մտավորականը, երգիչը, ակադեմիկոսը, պատմաբանը, գրողը ինչ հանցանք են գործել Վրաստանի դեմ, ուստի անտեղի է այլևս լռելը, անտեսելը… Ես դիմել էի պատկան մարմիններին՝ ԿԳՄՍ-ին, մեր Արտգործնախարարությանը,որոնք իմ դիմումը ներկայացրել էին  Վրաստանի դեսպանատուն և ստացել էին հետևյալ պատասխանը.«Պարտավոր չենք և չենք կարող Ձեզ տեղեկացնել մեր ներքին որոշումների մասին, դիմեք դատարան՝ դատական կարգով հարցը լուծելու»:ԱԳՆ-ն էլ  հեռախոսազանգով ինձ տեղեկացրել է,որ Վրաստանի դեսպանությունից նման պատասխան են ստացել: Հասկաանում եք՝ արդեն երկու անգամ եմ դիմել, որ գոնե մորս մահվան տարելիցին այնտեղ լինեմ, այցելեմ շիրիմին, բայց, ցավոք, սեպտեմբերի 30-ին երկրորդ անգամ մերժում եմ ստացել…ու չգիտեմ՝ ինչ կարելի է անել…»

Գինոսյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ թե ինչու է հատկապես  իր անձը հայտնվել անցանկալիների ցուցակում, նա պատասխանեց. «Նայելով արգելվածների,անցանկալիների՝ կամ, ինչպես ընդունված է ասել, սև ցուցակի անձանց  անուններին, կտեսնեք, որ հիմնական մասը ազգային-մշակութային գործիչներ են, և դա պատահական չէ: Արգելվում են հիմնականում մտավորական, քիչ թե շատ հայտնի մարդիկ, ովքեր չեն կարող անտարբեր գտնվել, սրտացավ չլինել վրացական իշխանության  հայկական մշակույթի, ինքնության, լեզվի պահպանման վարած ազգակուլ քաղաքականության հանդեպ, պարտադիր կբարձրաձայնեն այդ խնդիրները, կխոչընդոտեն ինչ-որ չափով: Լուսահոգի Սամվել Կարապետյանին ևս արգելեցին մահվանից առաջ գնալ Վրաստան, որովհետև նա անընդհատ հետևողականորեն,մանրակրկիտ ուսումնասիրում,բացահայտում էր, որ Վրաստանում քանդում են ամեն կերպ հայկական եկեղեցիները,ջնջում հայատառ և վիմագիր արձանագրությունները ,այսինքն՝ ջնջում են քրիստոնյա հարևան, նաև բարեկամ համարվող  երկրի մշակութային հետքը,հիշողությունն ու ինքնությունն են փորձում աղավաղել,մոռացության մատնել: Իսկ դպրոցներում  միջնադարյան ինկվիզիցիոն ցենզուրա է.մեկը փորձվի մի դասագիրք մտցնել դպրոց, անմիջապես խնդիր կունենան,դուրս կհանվեն՝ անգամ Աստվածաշունչն են արգելել մի անգամ, կհայտնվեն անցանկալի անձանց ցուցակում: Ես 80-ականներին եմ եկել Հայաստան, երբ այնտեղ ապրում էին մոտ 50 տոկոս հայ,հիմա՝ 30տոկոս,հետևությունները թողնում եմ Ձեզ,թե ինչի են արվում այսպիսի արգելքներն ու խստացումները: Իմ ծննդավայրում հայկական դպրոցների թիվն հինգն էին,այժմ՝ միայն մեկը, նույնն էլ եկեղեցիների վիճակն է, հայկական եկեղեցիների թիվը կրճատվում է տարեցտարի:

Մեր հարցին՝ արդյոք հայ-վրացական հարաբերությունների նոր  դրական զարգացումները, սերտացումը չեն մեղմացնի վիճակը, հարգարժան Գինոսյանը լավատես չէր դարձյալ. «Ոչ մի դրական փոփոխության հույս չունեմ:Ինչ դրական ազդակ կարող է լինել, եթե այնքան թրքասեր են, որ պատերազմի ժամանակ արգելեցին իրենց տարածքով զենքի մատակարարումը:«Ես կասեի՝ սա  ավելի շուտ հակավրացական քաղաքականություն է,որովհետև նախընտրում են թրքահաճո լինել: Ես ոչ մի հաակավրացակաան բան չեմ արել: «Ցավալին այն է,որ նախկին նախագահների օրոք էլ է ընգծված  հայահալած անհանդուրժողական քաղաքականություն վարվել: Նույնն էլ հիմա, հետո են անելու. նրանց քաղաքականությունը երբեք չի փոխվի: Ամենաբարձր մակարդակով պետք է պահանջատեր լինենք, կուլ չտանք ամեն ինչ լուռումունջ:Ես լավ հիշում եմ ՝ ինչպես են մեր մեծերի ոսկորների դեմ անգամ անհաշտ պայքար մղել,ինչպես են էքսկավատորով քանդվել գերեզմանները, որ հենց էդ տեղում վրացական եկեղեցի կառուցեն..Ու իրենք քրիստոնյա են համարում»,-նշեց Գագիկ Գինոսյանը:

Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև վրացահայ հասարակական գոործիչ, «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն»ՀԿ-ի ղեկավար, խմբագիր Էդուարդ Այվազյանի հետ, ով արձագանքել էր Գագիկ Գինոսյաանի ցավալի խնդրին իր ֆեյսբուքյան էջում: Վերջինս դժվարացավ նշել որոշ հայերի դեպի Վրաստան մուտքի արգելքների կոնկրետ պատճառների մասին՝ նշելով մի քանի վարկած.  «Մեր փաստերը թույլ են տալիս կասկածելու,որ սա կարող է կապ ունենալ թուրք և ադրբեջանցի հատուկ ծառայությունների հետ իրենց համագործակցության,նրանց կապերի սերտացման ինչ-որ պաայմանավորվածությունների հետ, սակայն չի բացառվում,որ դա պարզապես հատուկ ծառայությունների ոչ արհեստավարժ, անտրամաբանական  մոտեցման արդյունք  է»:

Ինչո՞ւ ենք հակված թուրքական գործոնի հետ կապել խնդիրը էդուարդ Այվազյանը մանրամասնեց.« Երբ երկու տարի առաջ  արգելեցին իմ ընկերոջը`  Էդուարդ Էնֆիաջյանին մտնել Վրաստան, ով ի դեպ ԱՄՆ-ի քաղաքացի է և օդանավակայանից խնդրեցին մեկ այլ ուղղությամբ թռնել՝ թողնելով Վրաստանը, մենք նրա հետ միասին բաց նամակ գրեցինք այն ժամանակվա ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիային, ով հետագայում նաև վարչապետ դարձավ, բայց մեզ ոչ ոք չպատասխանեց։ Հետո Էդուարդ Էնֆիաջյանը դիմեց Վրացական դատարան, բայց մինչև հիմա արդյունք չկա։  Մինչև արգելքը Էդուարդ Էնֆիաջյանը 2017 թվականին մեծ այցելությունը էր նախաձեռնել Ախալցխա հայ-վրացական բարեկամությունը ամպրապնդելու նպատակով։ Էդուարդ Էնֆիաջյանի հրավերով այդ ժամանակ Ախալցխա էր այցելել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը և Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակից Դավիթ Գրիգորյանը Վաշինգտոնից։ Հայաստանից էլ հյուրեր կային, որոնք ևս կողմ էին հայ վրացական բարեկամության ամրապնդմանը։ 2017 թվականի հուլիս ամսին երկու օրյա մեծ միջոցառումներ կազմակերպեցինք։ ԱՄՆ-ի ու Հայաստանի հյուրերի հետ այցելեցինք քաղաքապետարան և հանդիպեցինք քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ։ Պատվոգրեր և նվերներ տվեցին ԱՄՆ-ից ժամանած հյուրերը։ Ներկա էր նաև խորհրդարանի այնժամամակվա պատգամավոր Գիարգի Կոպաձեն։ Դրանից հետո այցելություն եղավ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթող, Ախալցխայի ինքնապաշտպանության համար զոհվածների հուշակոթող և Վրաստանի անկախության համար զոհվածների (ապրիլ 9-ի) հուշակոթող։ Այսինքն մաքսիմալ լավ այցելություն էր և փորձել էինք ոչ մեկին չնեղացնել ու ամրապնդել հայ վրացական կապերը և սփյուռքի հետ էլ կապերը ամրապնդել, որպեսզի Ախալցխայի քաղաքապետարանը ևս կարողանա կապեր հաստատել և օգտվել մեր հայկական սփյուռքի հնարավորություններից։ Այդ ժամանակ ամեն ինչ լավ անցավ և թե հյուրերը և թե տեղի պաշտոնական անձինք գոհ էին, բայց անցավ մոտ երկու տարի և տվյալ միջոցառման կազմակերպչին` Էդուարդ Էնֆիաջյանին թույլ չտվեցին գալ Վրաստան։ Պատճառը մինչև օրս անհայտ է։ Հետո բավականին վերջերս թույլ չտվեցին Ախալցխա գալ քաղաքի բնակիչ Գևորգ (Գուգար) Պետրոսյանին, ով 90-ականներին հասարակական գործիչ էր և հիմա էլ դարաբնությամբ էր զբաղվում։ Դե հիմա վերջինը Գագիկ Գինոսյան է այդ ցուցակում։ Այս երեքը Ախալցխա քաղաքից են, բայց ամբողջ Սամցխե-Ջավախքի մասշտաբով նման արգելք ունեցող մարդկանց թիվը կարող է արդեն մոտենալ 100-ի,որոնց թվում հիմնականում մտավորականներ,հասարակական-քաղաքական գործիչներ են, ովքեր  Լրագրողներ ևս կան, որոնց արգելվում է գալ Վրաստան»:

Մենք հետաքրքրվեցինք,թե ինչ քայլեր են ձեռնարկել մինչ օրս,որևէ ձևով բարձրացվե՞լ է խնդիրը,Էդուրդ Այվազյանը պատասխանեց,որ դեռ ոորևէ պատկան մարմնի չեն դիմել,որովհետև հատուկ ծաառայությունները արգելել են,բայց այլևս չեն պատրաստվում լռել.առաջիկայում կմտածեն՝ինչպես դիմեն:

Հարցին,թե երբվանից  է սկիզբ առել  հակահայկակն, հայ-վրացակաան հարաբերություններին զգալիորեն վնասող քաղաքականոությունը և ինչ պատճառապբանությաան,արտաքին և ներքին ի՞նչ գործոններ են ազդեցություն ունեցել այս որոշմման վրա,Էդուարդ Այվազյանը պատասխանեց. «Ազգային փոքրամասնության  ներկայացուցիչների մուտքի արգելքի  քաղաքականությունը   սկսել է դեռևս Միխայել Սահակաշվիլիի կառավարման ժամանակներից և,ցավոք շարունակություն ստացել հետագա իշխանությունների օրոք: Ամբողջ Սամցխե-Ջավախքի շրջանում բավականին մեծ թիվ են կազմում: Զարմանալին այն է,որ  սև ցուցակի մեջ հայտնվում են մարդիկ,ովքեր  փորձում են վրացահայ համայնքին,մշակությաին և կրթական կառույցներին ինչ-որ օժանդակությոուն ցուցաբերեն,ովքեր երևելի մտավորական են,հասարակական-քաղաքական գործիչ են կամ լրագրող են: Այս անձանցից մի քանիսն են,ովքեր հանդես են եկել վրացական հակահայ քաղքականության քննադատությամբ,ազգային ընդգծված խտրականության դեմ,որոշ իրավունքների ոտնահարման,դպրոցներում հայերենի և այլ տարաատեսակ աարգելքների մասին: Մարդիկ կան տվյալ ցուցակում, որ օրինակ ընդհանրապես չեն քննադատել Վրաստանին և չեն խոսել Ջավախքից, ուղղակի փորձել են կապ պահել և ինչ որ ձևով օգտակար լինել մեզ,այդ  թվում՝լրագրողներ են ընդգրկվել այդ «սև ցուցակում»:

Մեր զրուցակիցը պատասխանելով խնդրի կարգավոորմանն ուղղված ներկայիս իշխանության ձեռնարկած քայլերի, ինչպես նաև հայ-վրացական հարաբերությունների մերձեցման հեռանկարի  և այդ համատեքստում նաև այս ցավալի, կնճռոտ խնդրի լուծման  վերաբերյալ հարցերին, ընդդգծեց,որ Հայաստանի իշխանությունները բազմիցս զբաղվել են խնդրով, սակայն, ինչպես տեսնում եք,էական հաջողության չեն հասել: «Մեր տեղեկություններով Վրաստանը միշտ պատճառաբանել է,որ դա իրենց ներքին հարցն է, իրենք են որոշում՝ ում թողնեն,ում՝ ոչ: Փաշինյանը նաև հայտարարել է, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար լինեն վստահ և համոզված, որ երբեք չեն գործի միմյանց դեմ և չեն անի դավադիր քայլեր: Փաշինյանը հաճախ է նշել  այն մասին, որ Ջավախքը պետք է կամուրջ դառնա հայ-վրացական հարաբերությունների համար և ոչ թե բաժանող  հարց, և երկուստեք պետք է վստահ լինենք, որ երկու կողմից էլ չի լինելու որևէ դավադրություն։ Նման  հայտարարություններ վարչապետն արել էր նաև 2018 թվականին Ջավախքում՝ հայ համայնքի ներկայացուցիչների առջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում