Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ինչ կտա Հայաստանին Standard&Poors-ի կողմից վարկանիշ ստանալը. մեկնաբանում է Ներսես Երիցյանը

Խոշորագույն վարկանշային կազմակերպությունների կողմից վարկանշվելու արդյունքում և մասնավորը, և պետությունը կարող են էապես էժանացնել իրենց ներդրումների ներգրավումը միջազգային շուկաներից: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ անդրադառնալով հեղինակավոր Standard&Poors վարկանշային կազմակերպության կողմից ՀՀ կառավարության վարկանշմանը և դրական հեռանկարով սուվերեն վարկանիշի շնորհմանը:

Standard&Poors վարկանշային կազմակերպությունը 2021 թ. հոկտեմբերի 12-ին առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով:

Երիցյանի խոսքով՝ աշխարհի 3 խոշորագույն ընկերությունների (Standard&Poors, Moody’s, Fitch) կողմից վարկանշավորումը ներդրողների համար ապահովում է անաչառ, բազմակողմի վերլուծության հնարավորություն, որ կարողանան իրենց ներդրումները կատարել պետությունում:

«Ռեյտինգը թույլ է տալիս ճիշտ որոշել շուկայական գինը տվյալ երկրի՝ և մասնավոր, և պետական պարտքի համար: Այսինքն, եթե չունես ռեյտինգ, հատկապես միջազգային հեղինակավոր կազմակերպություններից, ապա քո պարտատոմսերի համար գինը որոշվում է արբիտրաժ կերպ, և այդ դեպքում սովորաբար ներդրողները ավելի մեծ շահույթ են ակնկալում՝ ռիսկերը կառավարելու, քանի որ տեղեկացված չեն, ինֆորմացիան ճշտված չէ, ինչ-որ մեկը մոնիթորինգ չի անում զարգացումները: Ռեյտինգի դեպքում և մասնավորը, և պետությունը կարող են էապես էժանացնել իրենց ներդրումների ներգրավումը միջազգային շուկաներից»,-ասաց Երիցյանը:

Միջազգային ռեյտինգ ունեցող ընկերությունների համար նորմատիվային դաշտում ավելի մեղմ պահանջներ կան, դա նշանակում է, որ այդ ընկերությունների նկատմամբ տոկոսադրույքներն ավելի մեղմ կլինեն կամ վարկավորման պայմաններն՝ ավելի մատչելի:

Ռեյտինգային ընկերությունները գնահատում են ոչ միայն դեֆոլտի հավանականությունը, այլ նաև, թե երկիրն ինչքանով է կայուն բիզնես և կայուն տնտեսական քաղաքականություն իրականացնում:

Երիցյանը նկատեց՝ մակրոտնտեսական ինստիտուտների կայացվածության մակարդակը Հայաստանում գնահատվում է շատ բարձր, և դա մեր ռեյտինգների բարելավման լուրջ պայման է  հանդիսանում:

«Գնահատականը շատ հստակ դրված է: Դրամավարկային քաղաքականությունը և ֆինանսական կայունությանն ուղղված մեր քաղաքականությունը գնահատվում են շատ բարձր»,-ասաց Երիցյանը:

ԿԲ նախագահի տեղակալը նշեց նաև. «Առնվազն կառավարության, պետության կողմից բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են, որ մեր ընկերություններն ավելի թափանցիկ դառնան, ստանան միջազգային ռեյտինգներ, դուրս գան միջազգային կապիտալի շուկաներ, բաժնետիրացվեն և դրանով կարողանան շատ ավելի արագ աճ ապահովել, որը տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունի»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում