Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Միգրացիոն սալդոն պետք է հաշվարկել տարեվերջին, մինչդեռ որոշ շրջանակներ թեման գեներացնում են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը

Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանը խստացնում է իր միգրացիոն օրենսդրությունը և շատերի գնահատմամբ, ըստ էության, միգրանտ և հանցագործ բառերի միջև հավասարության նշան է դրվելու: Հաշվի առնելով, որ վերջին տվյալներով մենք 61 հազար ՀՀ քաղաքացի ունենք Ռուսաստանի տարածքում ապօրինի գտնվող, ակնկալո՞ւմ եք նրանց զանգվածային արտաքսումներ և մեծ հոսք դեպի ՀՀ: Այս փոփոխություներն ինչ ազդեցություն կունենան ՀՀ ժողովրդագրական պատկերի վրա:

Ռուսաստանը պարզապես ուզում է կանոնակարգել իր միգրացիոն դաշտը, պարզապես ցանկանում է, որ բոլորը լինեն սպիտակ թղթի վրա: Դրանով է պայմանավորված, որ նոր օրենսդրական փոփոխություններ է արել, և ցանկանում է, որ բոլորը մուտք գործեն երկիր, մասնավորապես, օրինական ճանապարհով, գրանցված լինեն, ինքը կարողանա հսկել այդ մարդկանց մուտքը, հետագա աշխատանքային գործունեությունը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ժողովրդագրական վիճակին, ապա վիճակը վատ է, անցյալ տարի մոտավորապես  750 հազարով բացասական է եղել աճը: Արդեն նույնիսկ ներգաղթը չի ծածկում իր բնական աճի կորուստները: 2016 թվականից հետո Ռուսաստանն այնքան էլ գրավիչ երկիր չի դարձել տարբեր միգրանտների համար: Այսօր Մոսկվայում աշխատուժը

ահավոր շատ է թանկացել և դա կապված է նրա հետ, որ միգրանտները չկան կամ քիչ են: Պայմանականորեն ասած, եթե նախկինում տաջիկը կամ ուզբեկը այդ աշխատանքն անում էր հազար ռուբլով, հիմա դրա համար ստիպված պետք է վճարել 5 հազար ռուբլի, որովհետև այդ կոնտինգենտը այդքան քանակով չկա: Ռուսաստանում աշխատուժի խնդիրը շատ սուր է դրված գրեթե բոլոր ոլորտներում, և այդ երկիրն առաջիկայում փորձելու է այդ հարցը լուծել աշխատանքային միգրանտների միջոցով, հիմնականում նախկին խորհրդային հանրապետությունների բնակչության հաշվին:

Արդյոք միգրացիոն օրենսդրության փոփոխությունը չի բերի կոռուպցիոն գործարքների, քանի որ, եթե գործատուին աշխատուժ է պետք, իսկ աշխատող միգրանտները օրինական գրանցված չեն և աշխատելու իրավունք չունեն, և հնարավոր է կոռուպցիոն գործարքներով կարողանան մարդիկ երկարաձգել իրենց ապօրինի մնալտ ՌԴ-ում:

Այսօր Ռուսաստանը նաև բավական բարձր տուգանքներ է սահմանում նաև այն գործատուների համար, որոնք կփորձեն անօրինական  աշխատուժ կիրառել: Միաժամանակ, Ռուսաստանը կփորձի շատերի դեպքում օրինականացնել նրանց գտնվելը ՌԴ տարածքում, այդ թվում ՌԴ քաղաքացիություն շնորհելու ճանապարհով: Մյուս կողմից, օրինակ, հայ միգրանտները այլևս շատ չեն այցելում Մոսկվա կամ ՌԴ եվրոպական մասը, այսօր Հեռավոր Արևելքում ենթակառուցվածքների մեգա նախագծեր են իրականացվում, և մեր հիմնական աշխատուժը մեկնում է այնտեղ՝ Վլադիվոստոկ, Մուրմանսկ, Տուլա, Խաբարովսկ, Իրկուտսկ: Ռուսները հասկանում են, որ ժողովրդագրական լուրջ խնդիր ունեն և ուզում են բնակեցնել Սիբիրը, հակառակ դեպքում ժողովրդագրությունն իր խոսքը կասի Ռուսաստանին:

Այն ցուցանիշները, որ ներկայացվում է Հայաստանից մեկնողների և ժամանողների վերաբերյալ, պատկերն ինչպիսի՞ն է:

Պատկերը հետևյալ կերպ է ներկայացվում. Վերցնում են պարզապես «Զվարթնոց» օդանավակայանից ելումուտի ցուցանիշները, ինչքան մարդ մեկնեց, ինչքան մարդ ժամանեց: Այդ տարբերությունը բնականաբար, այսօր բացասական է, որովհետև այն միգրանտները, որոնք գնացել են Հայաստանից, դեռ չեն վերադարձել: Հիմնական մասը վերադառնում է Ամանորի շեմին: Բնականաբար, ելումուտի ցուցանիշները բացասական են: Դրա համար պետք է սպասել տարվա վերջին՝ ամբողջական  պատկեր ունենալու համար, ոչ թե թեման անընդհատ գեներացնել, մարդկանց մոտ պատկերացում ստեղծել, թե տեսեք, բոլորը գնում են, լքում են: Դա մի քիչ տեղեկատվական տեռորիզմի տարրեր է իր մեջ պարունակում և մարդկանց մոտ սերմանում է հուսալքություն, որ ամեն ինչ վատ է: Պետք է սպասել տարեվերջին, հաշվարկել միգրացիոն սալդոն, որը, բնականաբար այլ մեթոդաբանությամբ է հաշվարկվում, հաշվի են առնում նաև սահմանահատումների ցուցանիշները: Ես չեմ ասում, որ արտագաղթի միտումներ չկան,  կան միտումներ, որ իրավիճակը արցախյան երկրորդ պատերազմից հետո վատթարացել է, բայց ասել, որ բոլորը ոտքի են կանգնել, ուզում են գնալ, այդպես չէ: Շատ բան կախված է լինելու նրանից, թե ինչպես կլուծվեն այսօր մեր երկրում առկա խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում