Տարածաշրջանում իրադարձությունները շատ արագ են զարգանում, ականատեսն ենք լուրջ վերադասավորումների, միևնույն ժամանակ առաջ են քաշվել և ակտիվ քննարկվում են գործող տարբեր ձևաչափերի և ստեղծվելիք հնարավոր ձևաչափերի գործարկման հնարավորությունների հարցը. Մինսկի խմբի «վերակենդանացման փորձեր», «3+3» ձևաչափ և վրացական նախաձեռնություն: Որոնք պետք է լինեն Հայաստանի դիրքորոշումները և մոտեցումները այս հարցերում: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:
«Եթե խոսում ենք շահերի մասին, ապա Հայաստանը պետք է հստակ իր կարմիր գծերը սահմանի. թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկացած ակտիվություն՝ ցանկացած ձևաչափով, ներգրավվածությամբ, մեր կարմիր գիծն է: Այս տեսանկյունից մեզ համար շահեկան է Միսնկի խմբի ձևաչափը, ինչ վերաբերում է մյուս ձևաչափերին, ապա և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը փորձելու են մեկտեղել շահերը և առաջ տանել իրենց հետաքրքրությունները»,-ասաց Գրիգորյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: