Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Ազգային հերոս գեներալները պատերազմի օրերին Ստեփանակերտի կենտրոնում էին. Քննիչ հանձնաժողովն ամեն ինչ կպարզի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը

-Պարոն Մելքոնյան, 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողով կձևավորվի։ Ի՞նչ եք կարծում, արդյոք այս հանձնաժողովը կարողանալո՞ւ է բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Դուք մասնակցել եք 44-օրյա պատերազմին, ո՞րն է լինելու Ձեր անելիքն այս հանձնաժողովում։

-Մեր անելիքն այն է լինելու, որ ժողովրդից ոչինչ չի թաքցվելու, ոչ մի բան գաղտնի չի մնալու։ Այդ հանձնաժողովը կազմված է լինելու խորհրդարանական ընդդիմությունից, արտախորհրդարանական ուժերից։ Եվ հիմնական նպատակն այն է, որ մեր ժողովրդից ոչինչ չթաքցվի, ժողովուրդն իմանա իրականությունը՝ ինչպես են եղել զարգացումները մինչև պատերազմը, ապա պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։

-Մեզ հետ զրույցում մեկ անգամ չէ, որ նշել եք՝ գեներալներ են եղել, որ զինվորներին ասել են`հողերը ծախված են։ Պատերազմից մեկ տարի անց նրանցից ոչ մեկ ձերբակալված չէ,  ինչո՞ւ։

-Որքան գիտեմ, կան հարուցված 500-ից ավելի քրեական գործեր։ Եվ այս գործերը քննվում են։ Եվ հիմա, երբ ստեղծվում է քննիչ հանձնաժողով, արդեն ամեն ինչ միանգամից դուրս կգա ջրի երես, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Խոսակցություններ են պտտվում, որ գեներալները զինվորներին ասել են՝ թողեք գնացեք, հողերը ծախված են, սպաներին նման հրահանգ են տվել։ Հիմա պետք է պարզել՝ տվե՞լ են այդ գեներալները նման հրամաններ, թե ոչ։ Քննիչ հանձնաժողովի հիմնական դերն էլ լինելու է ամեն ինչ պարզաբանելը։

-Քննիչ հանձնաժողովը, սակայն, իրավապահ համակարգի մաս չի կազմում, և անդամ այդ բացահայտումների դեպքում չի կարող որևէ մեկին պատասխանատվության կանչել։

-Բոլորն իրար հետ են աշխատելու, դատախազությունն էլ պետք է հետևի, և եթե որևէ մեկի շուրջ ծավալվել քննարկումները, դատախազությունը պետք է խառնվի և նրա տիրույթում պետք է ծավալվեն այդ գործողությունները։ Մնացածը պետք է քննությունը պարզի, ապացուցի այդ մարդկանց մեղքը։

-Արդյոք շատ գեներալների անուններ են Ձեզ հայտնի՞, որ նման կոչեր են արել զինվորներին։

Անձամբ ես չեմ տեսել և չեմ լսել, որ որևէ գեներալ նման հայտարարություն անի։ Բայց տղաները, սպաները, զինվորները, որոնք այնտեղ են եղել, ասում են՝ գեներելաները, սպաները մեզ ասել են, որ հողերը ծախված են, թողեք գնացեք։ Փաստերը պետք է ապացուցվեն, զինվորները պետք է գան, վկայություն տան։ Իսկ այն, որ ես պատերազմի ժամանակ Օմարից 4-5 անգամ վեր եմ կացել, գնացել եմ Ստեփանակերտ իրավիճակին ծանոթանալու, հասկանալու, ես տեսել եմ գեներալների, որոնք Ազգային հերոսներ են, Ստեփանակերտի կենտրոնում են, այդ մարդիկ առաջին գծում չեն եղել, և նրանք շատ-շատ են։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում