Thursday, 25 04 2024
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին

Մեր ակնկալիքն է, որ Հաագայի դատարանը բավարարի բոլոր հրատապ միջոցները, առաջին հերթին գերիների մասով

Հաագայի դատարանում ընթանում է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի քննությունը, որից հայկական կողմից ակնկալիքները շատ են:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ ներկայումս վարույթը չի վերաբերում բուն գործի բովանդակությանը, այլ միայն հրատապ միջոցներ կիրառելուն:

«Ինչքան հնարավոր էր այդ վարույթի շրջանակներում, ներկայացվել է, այս վարույթը չի վերաբերում վեճի առարկային,  վերաբերում է միայն հրատապ միջոցների անհրաժեշտությանը, այսինքն բավարար հրատապություն կա, թե ոչ: Խոսքը մասնավորապես, գերիների վերադարձի, նրանց անվտանգության, հայատյաց քարոզչությունը դադարեցնելու, ավարի պուրակը փակելու մասին է:

Այդ շրջանակներում ինչքան հնարավոր է, ներկայացրել ենք, նման վարույթների ժամանակ կողմերը կաշկանդված են ամբողջական պատկերը ներկայացնելու առումով»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ ակնկալիքնե՞ր կան մեզ համար, Արա Ղազարյանը պատասխանեց. «Մեր ակնկալիքն է, որ դատարանը բավարարի բոլոր հրատապ միջոցները, թեև բոլորը չեմ կարծում՝ բավարարի: Գոնե ամենակարևորները բավարարի, մասնավորապես, ռազմագերիների կյանքը և առողջությունն ապահովելը, հակաքարոզչությունը դադարեցնելը, ավարի այգին փակելը, մինչև գործով որոշում կկայացվի:

Ամենաշատը գերիների հարցում կարող են մանևրել: Հակաքարոզչության առումով հրապարակային հայտարարությունները գուցե նվազեն: Տեղեկատվություն կա, որ այդ ավարների պուրակը մասամբ փակվել է»:

Նա նկատեց, որ վերջնական որոշումը շուտ չի լինի. «Դա տարիներ կտևի: Դեռ կհասցնենք այդ մասին մտածելու: Իհարկե, գերիների մասով, քանի որ դա հրատապ միջոց է, կարճ ժամանակում որոշում կկայացվի: Խոսքը վերադարձնելու մասին չէ: Մենք իհարկե, վերադարձի հարց ենք բարձրացրել, բայց դա շատ բարձր նշաձող է, բայց նրանց կյանքն ու առողջությունը ապահովելու հարցով որոշում կկայացվի:  Համենայնդեպս, դա կարող է զսպել Ադրբեջանին, որ նոր գործեր  դատարան չուղարկի: Ընդհակառակը, կարող է քայլեր անել, որ վերջակետ դնի այդ հարցին, որ մենք նրանց համարում ենք ոչ թե գերիներ, այլ հանցագործություն կատարած անձինք»,-ընդգծեց փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում