Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ադրբեջանի գործողությունների վերջնանպատակը՝ Արցախի մնացած տարածքի անեքսիան է․«Ադրբեջանի ցանկալի տարբերակն այն է, որ այդ տարածքները առանց հայկական բնակչության անեքսիայի ենթարկելն է, որն իրենց համար ահվելյալ խնդիրներ չի ստեղծի։ Դրա համար պետք է անընդհատ պահել լարվածության մթնոլորտում, ինչն էլ իրենք անում են։ Հնարավոր է վերջին միջադեպը կապված լինի Պուտին-Փաշինյան, արտգործնախարարների հանդիպման հետ, բայց ինչպես նշեցի՝ բոլոր խնդիրները ածանցյալ են այն հիմնական խնդրից, որն Ադրբեջանն իր առջև դրել է։»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում