Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Թուրքիայում իրավիճակը շատ վատ է, հնարավոր է ժողովուրդը նույնիսկ չսպասի մինչև 2023-ի ընտրություններ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ, «Ապագա» կուսակցության ներկայիս ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Էրդողանը պարտվել է Պուտինի հետ բանակցություններում: 2023-ին Թուրքիայում  ընտրություններ են լինելու և արդեն խոսում են Էրդողանի հնարավոր պարտության և հեռանալու մասին: Էրդողանի հեռանալուց հետո Հայաստանն ինչ դիրքերում կհայտնվի, ինչ հեռանկար կունենա:

Դե, հնարավոր է խելքը գլխին մեկը գա իշխանության: Դավութօղլուն իշխանության չի գա, Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավորությամբ դաշինքից մեկնումեկը պետք է գա: Դե նրանք Էրդողանի արածների համար ներողություն կխնդրեն, Վաշինգտոնի հետ հարաբերությունները կկարգավորեն և մեզ համար ավելի վատ կլինի:

 Դավութօղլուն ասել է, որ եթե Սիրիայում գործերը լավ չեն գնում, նշանակում է, Էրդողանը այն սեղանին, որի շուրջ նստել է Պուտինի հետ, ինչ-որ բաներ տանուլ է տվել: Սիրիայի ռեժիմը առանց Պուտինի կանաչ լույսի  տեղից չէր շարժվի: Ինչպե՞ս եք սա գնահատում:

2019 թվականին նրանք  Սոչիում համաձայնագիր էին ստորագրել, ըստ որի Էրդողանը պարտավորվել էր  Իդլիբի ահաբեկիչներին զինաթափել և հեռացնել այդտեղից: Բայց որ եկավ, 5 կմ լայնությամբ միջանցք սարքեցին Իդլիբի հարավում, համատեղ պարեկություն սահմանեցին, որի մի կողմում ռուսներն էին, մյուս կողմում՝ թուրք զինվորականներն էին: Բայց Թուրքիան ահաբեկիչներին չզինաթափեց, ընդհակառակը՝ սկսեց հովանավորել: Հիմա չգիտեմ՝ ինչ սև կատու է անցել, որովհետև Էրդողանը շատ գոհ էր հանդիպումից, Բայդենից էր գանգատվել Պուտինի մոտ, և նրան քննադատեցին, որ պետության ղեկավարին վայել չէ մեկ ուրիշ պետության ղեկավարից գանգատվել, դրանով քո պետության դիրքերն ես թուլացնում; Հետո ասլան կտրեց Լավրովը, մի քիչ խիստ քննադատեց, որ իրեն Չավուշօղլուն պատասխանել է: Իրականում Չավուշօղլուն ֆիկտիվ ԱԳ նախարար է, այդ գործերը Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընն է իրականացնում: Ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկում լուրջ վերլուծաբաններ ասացին, որ Քալընը Լոնդոնի գլոբալ շրջանակների հետ շատ սերտ հարաբերությունների մեջ է, և ինքն է իրականում Թուրքիայի ԱԳ նախարարը: Օրինակ, Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ թարգմանիչ պետք է երկրի ԱԳՆ-ն տրամադրեր, բայց իրականում Էրդողանը որպես թարգմանիչ իր հետ տարել էր իր կուսակցության նախկին անդամներից մեկի դստերը: Ընդ որում, հանդիպումը ոչ սղագրել էին, ոչ էլ արձանագրել: Նույնն էլ եղավ Պուտինի հետ հանդիպմանը: Այսինքն այդ հանդիպման բովանդակության մասին գիտեն Պուտինի, Էրդողանը և Էրդողանի թարգմանիչը: Թուրքիայի ԱԳՆ-ն տեղյակ չէ, թե ինչի մասին են խոսել:

Հակաէրդողանական ուժերը որքա՞ն շանս ունեն հաղթելու 2023-ի ընտրություններում: ԷԹրդողանին քննադատում են կոռումպացված լինելու մեջ:

Դա բոլորն էլ գիտեն, Էրդողանը համարվում է աշխարհի ամենահարուստ առաջնորդը, իսկ Պուտինը՝ ամենահարուստ մարդը, այսինքն հարուստ է նաև գործարարներից: Էրդողանի տղան մի ամբողջ նավատորմ ունի:

Որքան ես հետևում եմ իրադարձություններին, հնարավոր է ժողովուրդը նույնիսկ չսպասի մինչև 2023 թվականը: Ժողովրդի վիճակը շատ ծանր է, օրինակ, օգոստոսին ճարահատյալ վիճակում հայտնված մանր գործարարներից, ուսուցիչներից 29 մարդ ինքնասպան է եղել: Թուրքիայի վիճակը շատ վատ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում