Tuesday, 23 04 2024
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև

Թող «1+1»-ը լուծեն, նոր անցնեն «3+3»-ի. Արբակ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, դուք այս օրերին գտնվում էիք  Վրաստանում, շփումներ եք ունեցել վրաց քաղաքական գործիչների հետ։ Մշտապես առաջ եք քաշել այն տեսակետը, որ Հայաստանն ու Վրաստանը որպես քրիստոնյա երկրներ պետք է միահամուռ գործեն։ Այժմ Վրաստանի վարչապետը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես գալիս, ուզում է միջնորդ լինել հայ-վրացական հարաբերություններում, օրերս նաև Հայաստանում էր։ Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի հնարավորություններն այս հարցում։

-90-ականներին, երբ Վրաստան, Հայաստան կարող է չլիներ՝ ոչ մի Եվրոպա ու ԱՄՆ այդ մասին չէր մտածում։ Պայքարում էին անձեր՝ հայեր ու վրացիներ, իրար հաց էին տալիս, իրար փրկում։ 4-5 տարի Մառնեուլլիի ճանապարհով ո՞նց էր այդ ապրանքները գալսի Հայաստան, երբ այն 80 տոկոսով ադրբեջանաբնակ էր։ Ոչ մեկ այդ հարցերը չի տվել։ Այն ժամանակ չկար գովազդ, առևտրականները, բանկիրները չէին կարող ցույց տալ, որ մեկին մի կոպեկ փող են տվել։ Մարդիկ անում էին իրենց երկրների համար։ Ահռելի ծանր վիճակ էր Վրաստանում, համարյա երկրի վերացում էր գնում։ Նույնիսկ Շևառնաձեն  մի պահ Հայաստանի առաջին նախագահից խնդրեց զորք մտցնել Վրաստան։ Ո՞նց է ապրել ու ո՞նց է փրկվել երկիրը, այսօր ոչ ոք այդ մասին չգիտի։ Տարածաշրջանում այսօր այնպիսի վիճակ է, որ երկու քրիստոնյա երկրները պետք է բռնունցքվեն, պայքարեն միասին։ Իսրայել-Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա տանդեմին պետք է պատասխան տրվի։ Այս քաոսի մեջ երկու փոքր երկիր ու ժողովուրդը ո՞նց պետք է դիմանան։ Ոնց որ առաջ չինովնիկը սա չէր անում, այնպես էլ հիմա չի անելու։ Ուժեր են պետք, ուղեղային կենտրոններ, որոնց միջոցով ամբողջ աշխարհի հզորներին պետք է ստիպել հաշվի նստել։ Դրական եմ գնահատում հանդիպման փաստը, բայց ի՞նչ կարող են անել ստեղծված իրավիճակում երկու վարչապետերը։

-Ձեր կարծիքով՝ սա Վրաստանի առանձի՞ն նախաձեռնությունն է, թե՞ այլ երկրներ են կանգնած այս ամենի թիկունքում։ Մի կողմից Միացյալ նահանգները, մյուս կողմից չի կարելի բացառել նաև Թուրքիայի հնարավոր մասնակցությունը։

-Իմացեք՝ ցանկացած երկիր ունի իր շահերը։ Սա վերաբերում է ոչ միայն հզոր երկրներին, այլ նաև փոքրերին։ Ընդ որում՝ գլխավորը մեծ պետությունների շահերն է, հետո նոր մանր հարցերի շուրջ համաձայնության են գալիս, թե ինչպես գոյատևեն մեր երկրները։ Բոլոր աշխարհաքաղաքական խնդիրներին զուգահեռ Հայաստանն ու Ադրբեջանն անընդհատ իրար հետ կռվում են, իրար կոտորում։ Մի անգամ մեկն է ուժեղ, մյուս անգամ՝ մյուսը։ Վերջիվերջո պետք է նստենք ու միասին լուծենք այդ բոլոր հարցերը։ Ցանկացած հզոր երկրի մուտք՝ ավելի մեծ խնդիրներ է  առաջացնելու։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի, կորոնավիրուսի պայմաններում հզոր երկրները պետք է իրենց խնդիրները թողնեն ու մտածեն մեր նման փոքր երկրների մասին։ Դուք հավատո՞ւմ եք դրան։ Ես չեմ հավատում։Դրա համար էլ առաջարկում են ստեղծել ուղեղային կենտրոններ  ու աշխատանք իրականացնել։ Չէ՞ որ Չինաստանն էլ խնդիրներ ունի, Թուրքիան ևս։ Ուղեղային կենտրոնները պետք է աշխատեն ու հարցերը ճիշտ տեղերում բարձրացնեն, գնահատական տան, իրենց երկիրը փրկեն։ Ու դա գովազդային հարց չէ, ժողովրդի հետ կապ չունի։ Դրանք այն մտածողներն են, որոնք պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա։ Դա ընտրության հարց չէ, պետությունը, խորհրդարանը ոչինչ չի կարող անել։

-Թուրքիան ու Ռուսաստանը ակտիվորեն քննարկում են 3+3 ձևաչափը։ Վրաստանը կարծես  հերքում է իր մասնակցության հնարավորությունը, իսկ Հայաստանից դեռ հստակ պատասխան չկա։ Ձեր կարծիքով՝ այդ ձևաչափն ի՞նչ հնարավորություններ ունի։

-Ոչ մի հեռանկար չունի։ Թող նախ «1+1»-ը լուծեն, նոր անցնեն «3+3»-ի։ Մի անգամ ինձ հարց տվեցիք՝ ինչո՞ւ է ընդդիմությունն այս վիճակում, ես էլ պատասխանեցի՝ նախ թող դիմություն լինի, հետո ընդդիմություն կստեղծվի։ Հիմա էլ ասում եմ՝ նախ թող երկու հոգի իրար հետ ընդհանուր շահ գտնեն, նոր մնացածին անցնեն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում