Sunday, 05 12 2021
Թումանյան համայնքում հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը
Փարաքար համայնքում «Ապրելու Երկիր» կուսակցությունն առաջատարն է
Անկախ նրանից, թե որ համայնքում ով կամ որ քաղաքական ուժն է հաղթել, միևնույն է՝ Հեղափոխությունը հաղթել է. Չախոյան
Արցախում ժամկետային զինծառայող է մահացել
«Հանուն հանրապետության» կուսակցությունը 4 համայնքների քվեարկության նախնական արդյունքներն է հրապարակել
Նախնական տվյալներով ՔՊ-ն հաղթում է նաև Վարդենիսում
Նախնական տվյալներով 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում. Վահագն Ալեքսանյան
23:45
Համաշխարհային բանկը 2022 թվականին Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել Է մինչեւ 2,4 տոկոս
Նախնական տվյալներով Աբովյան համայնքում հաղթել է Էդուարդ Բաբայանը
Աշոցքում առաջատար է ՔՊ-ն․ նախնական տվյալներ
Մի քանի խոշոր համայնքներում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտություն է կրում
Վանաձորի 40 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով, հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը
Վանաձորի 34 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով, հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը
Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը
Աշոցք, Ախուրյան, Ամասիա համայնքներում նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջին տեղում է
Հայտնի են Նոր Հաճն. Քանաքեռավան ընտրատեղամասի արդյունքները
Մեծամորում և Սպիտակում ՔՊ-ն ջախջախում է ՀՅԴ-ին
Թալինում նախնական արդյունքով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը
Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական 12 հանցագործության դեպքից 9-ով նյութեր են նախապատրաստվում
Վանաձորում առաջատար է Մամիկոն Ասլանյանը
Արմավիրում ՔՊ-ն ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները․ Դավիթ Խուդաթյան
Տվյալներ՝ Լոռու մարզի Թումանյան համայնքից
94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ Խուդաթյան
Լեռնամերձում, նախնական արդյունքներով, հաղթել է ՔՊ-ն Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/449984.html?fbclid=IwAR28lSlJkfstsjgEm7Ep9_vzLS6anDNUXRAISjM5xH1ghuefQm12quQ3VmQ © factor.am
Նոր Կյուրինում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 320 ձայն
Աշոցք խոշորացված համայնքում նախնական արդյունքով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է
Արարատի ընտրատեղամասերից մեկում առաջատար է «Հանուն Հանրապետության» թեկնածուն
Արտաշատի 12/34 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է
Վարդենիսի երեք տեղամասերում ՔՊ-ն պարտվել է
Արուճ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 210 ձայն

Ռեգիոնում սկսել է մեծ բաժանումը

«30 տարի շարունակ Հայաստանը, Իրանի հետ համաձայնության գալով, օգտագործում էր Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները Եվրոպա թմրանյութերի ապօրինի շրջանառության նպատակով»: Դա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթ ԱՊՀ Վեհաժողովում: Այլ կերպ ասած, Ադրբեջանը Իրանին մեղադրում է միջազգային թմրաշրջանառության համար, այն էլ ԱՊՀ պետությունների Վեհաժողովում: Այսինքն, Բաքուն այդ կերպ Իրանի հետ իր խնդիրները տարածում է այսպես ասած ԱՊՀ հարթակում, դրանց «կրող» դարձնելով նաև ԱՊՀ երկրներին: Իհարկե այստեղ առանցքային հարցը Ռուսաստանն է, որովհետև ԱՊՀ հարթակը գոյություն ունի, որովհետև գոյություն ունի Ռուսաստանն իր շահերով: Հետևաբար, ասում ենք ԱՊՀ« հասկանում ենք առաջին հերթին ռուսական շահերի կծիկ կամ տիրույթ: Հետևաբար, Ալիևը անկասկած հիանալի պատկերացնելով դա, ԱՊՀ պետությունների Վեհաժողովում մեղադրանք է հնչեցնում Իրանի հասցեին, դրա համար փաստորեն պատասխանատու դարձնելով նաև Իրանին: Այս հանգամանքը անկասկած պայմանավորված է թերևս Իրան-Ռուսաստան բանակցությամբ, որ տեղի է ունենում այս օրերին և որի դրսևորումը նախ հոկտեմբերի 6-ին Մոսկվայում ՌԴ ու Իրանի արտգործնախարարների հանդիպումն էր, իսկ այսօր էլ երկու արտգործնախարարների հեռախոսազրույցը:

Ադրբեջանը ակնհայտորեն դժգոհ է ռուս-իրանական գործընթացից, թերևս նաև այն պատճառով, որ մեծ հավանականությամբ փլուզվում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան գիծը, որ փորձում էր կառուցել Ադրբեջանը դեռևս պատերազմից առաջ: Այստեղ սակայն, բանը թերևս չի սահմանափակում միայն Բաքվի դժգոհությամբ: Ալիևն ըստ ամենայնի արտահայտում է նաև Էրդողանի դժգոհությունը, քանի որ ռուս-իրանական քննարկումները մեծ հավանականությամբ որոշակիորեն շրջանցում են և Թուրքիան, իսկ 3+3-ի մասին Լավրովը հայտարարում է գուցե պարզապես Անկարայի ավելորդ հարցադրումներից խուսափելու կամ «փափուկ բարձ» դնելու համար: Իհարկե, Իրանն ու Ռուսաստանը անկասկած հարաբերվում են միաժամանակ շատ լավ պատկերացնելով, որ ներկայիս միջազգային իրողությունների պայմաններում չեն կարող լիարժեք վստահել նաև միմյանց, և այդ իմաստով Թեհրանն օրինակ չի կարող երաշխիք ունենալ, որ Ալիևը ԱՊՀ հարթակում մեղադրանք է հնչեցնում իր հասցեին առանց Ռուսաստանի հետ նախապես համաձայնեցրած լինելու: Բոլոր դեպքերում, ակնառու է, որ ռեգիոնում Արցախի շուրջ պատերազմի հարցում «մեծ միացումից» հետո սկսել է ըստ էության «մեծ բաժանումը»՝ նոր միացումներին ընդառաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում