Ադրբեջանի սադրանքների ֆոնին արժե ուշադրություն դարձնել Մոսկվայում այլ հանդիպումների վրա ևս. ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Վիկտորիա Նուլանդի այցը Մոսկվա եւ հանդիպումները թե ԱԳՆ, թե Պուտինի աշխատակազմի հետ: Ալիեւի կրակոցները կարո՞ղ էին պայմանավորված լինել այդ հանդիպումներից ունեցած դժգոհությամբ, կամ տրամադրություններից: Ուկրաինայի հարցով Պուտինի ներկայացուցիչ Կոզակը Նուլանդի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ուկրաինայի արեւելյան շրջանների կարգավիճակի հարցում իրենց եւ ամերիկյան մոտեցումները ունեն ընդհանուր համընկնում, մասնավորապես ինքնավարության առումով: Սա վերաբերում է Ուկրաինային, բայց չէր կարող անտարբեր թողնել Ալիեւին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ: