Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե «հայկական կողմից արձակված դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող։ Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի լուրը` հայտարարելով, որ դա կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ հոկտեմբերի 13-ին Սարսանգի ջրամբարի տարածքում գնդակոծվել է Ադրբեջանի շինարարական տեխնիկայի շարասյունը։ Այս հայտարարությունն Ադրբեջանին Արցախի դեմ հերթական ագրեսիան տալու թույլտվություն է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանի հետ: