Sunday, 05 12 2021
Նախնական տվյալներով 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում. Վահագն Ալեքսանյան
23:45
Համաշխարհային բանկը 2022 թվականին Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել Է մինչեւ 2,4 տոկոս
Նախնական տվյալներով Աբովյան համայնքում հաղթել է Էդուարդ Բաբայանը
Աշոցքում առաջատար է ՔՊ-ն․ նախնական տվյալներ
Մի քանի խոշոր համայնքներում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտություն է կրում
Վանաձորի 40 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով, հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը
Վանաձորի 34 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով, հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը
Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը
Աշոցք, Ախուրյան, Ամասիա համայնքներում նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջին տեղում է
Հայտնի են Նոր Հաճն. Քանաքեռավան ընտրատեղամասի արդյունքները
Մեծամորում և Սպիտակում ՔՊ-ն ջախջախում է ՀՅԴ-ին
Թալինում նախնական արդյունքով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը
Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական 12 հանցագործության դեպքից 9-ով նյութեր են նախապատրաստվում
Վանաձորում առաջատար է Մամիկոն Ասլանյանը
Արմավիրում ՔՊ-ն ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները․ Դավիթ Խուդաթյան
Տվյալներ՝ Լոռու մարզի Թումանյան համայնքից
94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ Խուդաթյան
Լեռնամերձում, նախնական արդյունքներով, հաղթել է ՔՊ-ն Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/449984.html?fbclid=IwAR28lSlJkfstsjgEm7Ep9_vzLS6anDNUXRAISjM5xH1ghuefQm12quQ3VmQ © factor.am
Նոր Կյուրինում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 320 ձայն
Աշոցք խոշորացված համայնքում նախնական արդյունքով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է
Արարատի ընտրատեղամասերից մեկում առաջատար է «Հանուն Հանրապետության» թեկնածուն
Արտաշատի 12/34 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է
Վարդենիսի երեք տեղամասերում ՔՊ-ն պարտվել է
Արուճ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 210 ձայն
Տվյալներ Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրից
Այս հողը այլևս մեր զավակների արյունից ու մարմիններից է բաղկացած, և նախ մենք պետք է կռիվ տանք նրա համար․ հայտարարություն
Մի շարք համայնքներում «Քաղաքացիական պայմանագիրը» առաջատար է
Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ամենաակտիվ մասնակցությունը կրկին Թումանյանում է
Ապարանում այս պահի դրությամբ առաջատար է «Կարեն Եղիազարյան» դաշինքը․ ՔՊ-ն պարտվում է
Քաղաքական համակարգը 95-ից սկսեց կազմալուծվել. խնդիրը բացառապես վերարտադրությունն է

Կլինի՞ բեկում Իրանի շուրջ. Հայաստանի համար կարևոր սպասում

Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելը, որը Վաշինգտոնում է և հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ, հայտարարել է, որ Բրյուսելն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունը վերսկսելու համար սպասում է ԱՄն ու Իրանի համաձայնությանը: Բորելը նշել է, որ բանակցությունը սկսելու հրավերն ուղղելու համար սպասում են կողմերի համաձայնություններին: Ըստ նրա, բանակցությունը պետք է սկսել հնարավորինս շուտ:

Ավելի վաղ, Բլումբերգ գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին նշել էր, որ բանակցությունն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կվերսկսվի առաջիկա շաբաթներին: Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցության վերսկսումը էական ազդեցություն կունենա միջազգային քաղաքականության ընթացիկ հոսքերի վրա, այդ թվում նաև Իրանի շուրջ իրավիճակի, բնականաբար նաև կովկասյան ռեգիոնի: Ավելին, ըստ ամենայնի հենց այդ հանգամանքն է այն լարվածության խորքում, տողատակի շերտերում, որ նկատվում է Կովկասում Իրանի շուրջ, Իրանի գործողությունների համատեքստում: Դրա վկայություն եղավ թերևս այն, որ օրեր առաջ Մոսկվայում ՌԴ և Իրանի արտգործնախարարների հանդիպումից ժամեր առաջ Սերգեյ Լավրովին զանգահարել էր ԱՄՆ պետքարտուղարն ու խոսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունը շուտափույթ վերսկսելու անհրաժեշտության մասին: Հաջորդիվ, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նշել էր, որ իրավիճակը չի կարող երկար շարունակվել և իրենք հուսով են, որ Իրանի կառավարությունը քայլեր կձեռնարկի բանակցության վերադարձի ուղղությամբ, ինչի մասին հայտարարել է: Ընդ որում, հատկանշական է, որ այսօր տեղի է ունեցել նաև Իրանի և ՌԴ արտգործնախարարների հեռախոսազրույցը: Այդ հանգամանքը հատկանշական է ոչ միայն օրեր առաջ Մոսկվայում նրանց հանդիպման ֆոնին, այլ նաև Մոսկվա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի այցի ֆոնին, որի ընթացքում անկասկած քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է թերևս նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա իրավիճակը: Ռուսաստանը կունենա՞ կառուցողական ազդեցություն այդ բանակցությունը վերսկսելու հարցում, թե՞ խանդով կվերաբերի դրան, բավական բարդ է միարժեք ասել:

Համենայնդեպս, ամիսներ առաջ Իրանում տեղի ունեցած հայտնի արտահոսքում, երբ նախկին արտգործնախարար Զարիֆի հարցազրույցն էր հայտնվել հրապարակում, Զարիֆը խոսում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը խանգարելու ՌԴ ձգտման մասին: Խոսքը վերաբերում էր այն ժամանակաշրջանին, երբ կնքվեց համաձայնությունը Իրանի ու Վեցյակի միջև, այդ թվում Ռուսաստանի: Ինչպիսին է իրադրությունն այժմ, դժվար է ասել, սակայն այն, որ իրավիճակը այդ շրջանի համեմատությամբ փոխված է հիմնավորապես, անկասկած է: Հետևաբար, պետք չէ բացառել, որ փոխվել է նաև ՌԴ մոտիվացիան, մի շարք պատճառներով: Այստեղ իհարկե Հայաստանի համար էական է Իրանի և ԱՄՆ երկխոսության վերսկսումը, որը կլինի Կովկասում ռեգիոնալ լարվածությունը թուլացնող գործոն: Միաժամանակ, այդ հանգամանքը առավել կենսունակ հեռանկար կհաղորդի Հյուսիս-հարավ բեռնափոխադրումների այն ռազմավարական հեռանկարին, որ մասնավորապես փորձեց Երևանում ուրվագծել նաև առաջին անգամ Հայաստան ժամանած Հնդկկաստանի արտգործնախարարը: Այն Հնդկաստանի, որը կարծես թե ԱՄՆ համար դիտարկվում է հնդկա-խաղաղօվկիանոսյան գոտում անվտանգային գերակայության ռազմավարության առանցքային գործընկեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում