Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Արցախում տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ պետք են միջազգային խաղաղապահ ուժեր»

Հոկտեմբերի 14-ի գիշերը Արցախում արձանագրվել է նոյեմբերի 9-ից հետո հրադադարի խախտման ամենածավալուն դեպքը, երբ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի մոտ Արցախի ՊԲ հենակետը, ինչի հետևանքով կա վեց վիրավոր: Բարեբախտաբար հայկական կողմը չունի զոհ: Վիրավորներից երկուսի վիճակը գնահատվել է ծանր, սակայն, ինչպես հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ վիրահատությունը անցել է հաջող և նրանց կյանքին չի սպառնում վտանգ: Ադրբեջանի զինուժը միաժամանակ կրակոցներ է արձակել շփման գծի այլ ուղղություններով:

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը անթույլատրելի  քայլերի է դիմում և կրում է իրավիճակի ողջ պատասխանատվությունը։ Ըստ Օհանջանյանի՝  իրավիճակի ոչ պակաս պատասխանատուներն են նաև ռուսական «օկուպացիոն զորքերը», որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղում՝ քողարկված խաղաղապահ ուժերի անվան տակ․«Բնականաբար վերջին ողբերգական իրադարձությունները ցույց են տալիս, որ կա անհրաժեշտություն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվեն միջազգային խաղաղարար ուժեր, քանի որ Ռուսաստանը չի կարողանում կատարել իր պարտականությունները խաղաղությունը պահպանելու հարցում»,-նկատեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ արդյոք նման սադրանքը կապ ունի օրերս տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպման հետ, հնարավո՞ր է Բաքվին որևէ բան այդ հարցում չի գոհացրեց, Օհանջանյանը չբացառեց և նշեց․«Եթե հետևում եք ռուսական ու ադրբեջանական կողմի հայտարարություններին, ապա կնկատեք, որ վերջին շրջանում բացակայում է այսպես կոչված «միջանցք» անվանումը և դրա փոխարեն կա խոսք կոմունիկացիաների բացման մասին։ Այսինքն՝ տեղի է ունենում մի այնպիսի բան, որը չի բավարարում Ադրբեջանին ու Ադրբեջանը փորձում է մաքսիմալ կերպով իրավիճակն իր կողմը թեքել՝ այն պայմաններում, երբ Հայաստանը գտնվում է թույլ վիճակում և բարայալքված է»:

Խոսելով այն մասին, արդյոք իրավիճակը կարող է հանգեցնել ավելի լայնածավալ բախումների, Կարեն Օհանջանյանը նշեց, որ այդպես չի կարծում․«Այնտեղ գտնվում են այսպես կոչված ռուսական խաղաղապահ ուժերը։ Միջազգային հանրության աչքին դա երևում է այնպես, որ ռուսական զորքերը պատասխանատու են այդ իրավիճակի համար; Իրենց համար դա ձեռնտու չէ։ Եթե մեծ կռիվ լինի՝ իրենց հարցը միանգամից կլուծվի, կպարզվի, որ նրանք անկարող են անվտանգություն ապահովել։ Բայց միևնույն ժամանակ ես չեմ բացառում, որ նման լոկալ սադրանքները կարող են վերածվել լայնամասշտաբ գործողությունների, որոնք էլ իրենց հերթին կբերեն պատերազմի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում